Google-ը կիսվել է տարվա արդյունքներով. ընկերությունը բացահայտել է, թե ինչ են մարդիկ ամենաշատը որոնել առցանց վերջին 12 ամիսների ընթացքում:
Ամեն տարի Google-ը ներկայացնում է տարվա որոնման արդյունքները՝ Year in Search-ը: Դրանցում ընկերությունը հիշեցնում է, թե ինչ գերժամանակակից, այն է թե՝ թրենդային բառեր են մարդկանց մոտ տպավորվել վերջին մեկ տարվա ընթացքում, և ինչ են մարդիկ ակտիվ որոնում համացանցում:
Այս տարի «Որոնման տարին» բաժանվել է մի քանի կատեգորիաների՝ թրենդներ, ժամանց, սպորտ, ապրելակերպ ու խաղեր: Վարկանիշը գլոբալ է և ներառում է ամբողջ աշխարհից օգտվողների որոնման հարցումները:
Թրենդային որոնումներ
2024թ. մարդիկ ամենաշատը որոնել են սպորտային միջոցառումներ և իրադարձություններ, մասնավորապես՝ Copa America (Ամերիկայի գավաթ), UEFA European Championship (Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն) , ICC Men’s T20 World Cup (Կրիկետի աշխարհի առաջնություն), ինչպես նաև թոփ 5-յակում է հայտնվել One Direction խմբի նախկին անդամ Լիամ Փեյնը, ով մահացել է հոկտեմբերին դժբախտ պատահարի հետևանքով։
Թրենդային մարդիկ
Ինչպես և կանխատեսվում էր, տարվա ամենաշատ որոնվող մարդկանց թոփ 5-յակում են Դոնալդ Թրամփը, Քամալա Հարիսը և Ջո Բայդենը։ ԱՄՆ նախագահական ընտրությունների հետ կապ չունեցող մարդկանցից ամենաշատը որոնել են օլիմպիական խաղերի մասնակից, բռնցքամարտիկ Իման Խելիֆին։
Ժամանց
Ամանաշատ որոնվող ֆիլմերի ցանկում են «Գլուխկոտրուկ 2» (անգլ.՝ Inside Out 2), «Դեդփուլ և կուղխ» (անգլ.՝ Deadpool and Wolverine), Saltburn և «Դյունա։ Մաս երկրորդ» (անգլ.՝ Dune: Part Two) ֆիլմերը։
Ամենաշատ որոնվող երաժիշտների ցանկում առաջատարը, բնականաբար, Փի Դիդին է՝ իր «սպիտակ երեկույթներով»։ Թոփ 3-յակը փակում են Աշերն ու Linkin Park-ը։
Ամենաշատ որոնվող բառերի մեջ տեղ են գտել նաև Դուբայի շոկոլադը, Օլիմպիական շոկոլադե կեքսերը և այլն։
Ամբողջական ցանկը հասանելի է այստեղ։