Google Translate-ը գործարկել է սինխրոն թարգմանություն ականջակալների համար

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Google-ը կարևոր թարմացում է կատարել, որն օգնում է շփվել օտար լեզվով ավելի հեշտ ու բնական։ Այսուհետ իրական ժամանակում կատարվող թարգմանությունը Google Translate-ում կարելի է լսել անմիջապես ականջակալներով։

Այլևս կարիք չկա անընդհատ նայել էկրանին կամ հեռախոսը փոխանցել զրուցակցին։ Համակարգը լսում է դիմացինի խոսքն ու թարգմանությունը հնչեցնում ձեր ականջում՝ ճիշտ սինխրոն թարգմանչի նման։

Եթե նախկինում այս ֆունկցիան հասանելի էր միայն Pixel Buds օգտագործողներին, ապա հիմա այն բաց է բոլորի համար։ Շնորհիվ արհեստական բանականության նոր մոդելների՝ թարգմանությունն արվում է շատ արագ՝ գրեթե առանց ուշացումների։

Սա ևս մեկ քայլ է դեպի լեզվական խոչընդոտների վերացումը։ Նորույթը հատկապես պետք կգա ճանապարհորդներին ու գործարարներին, որոնք ցանկանում են ազատ շփվել՝ անկախ լեզվի իմացությունից։

Ցավոք, Google Translate-ը դեռևս հայերեն խոսքի գործառույթ չի գործարկել։ Որևէ լեզվից հայերեն թարգմանելու պարագայում այն առայժմ ունակ է միայն խոսքից անմիջապես գրավոր թարգմանություն ապահովել։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները