Google ընկերության Google Pay վճարային ծառայությունն անսպասելի խափանում է ունեցել, ինչի պատճառով (շնորհիվ) ծրագիրը սկսել է «հենց այնպես» գումար փոխանցել օգտատերերի հաշիվներին։
Օգտատերերը մասսայաբար սկսել են սոցիալական ցանցերում և ֆորումներում կիսվել, որ իրենց հաշիվներում անսպասելի կուտակումներ են հայտնաբերվել՝ 10-ից մինչև 1000 դոլարի չափով։
«Տուժողներից» մեկը Android-ի հետազոտող Միշաալ Ռահմանն է, ով պարզել է ձախողման մանրամասները։
Այսպիսով՝ գումարը ստացվել է Google Pay Reward ծրագրի միջոցով: Բազմաթիվ սքրինշոթներ ցույց են տալիս, որ օգտատերերը տպավորիչ պարգևներ են ստացել «Google Pay Remittance-ի փորձնական ստուգման համար»։ Սովորաբար նման հաղորդագրություններն ուղարկվում են Google-ի աշխատակիցներին կամ փորձարկման գործընկերներին: Այնուամենայնիվ, բազմաթիվ հասարակ օգտատերեր ստացել են հաղորդագրության մի քանի օրինակներ՝ վճարումներով:
Որոշ ժամանակ անց Google-ը օգտատերերին նամակ է ուղարկել «սխալ, որը հանգեցրել է գումարի չկանխամտածված մուտքագրմանը հաշվին» մանրամասն նկարագրությամբ:
Նամակը պարունակում է հաղորդագրություն գումարի հաշվեգրման չեղարկման մասին։ Այնուամենայնիվ, օգտատերերին, ովքեր արդեն ծախսել են գումարը, Google-ը թույլ է տվել պահել դրանք և այլևս որևէ քայլ չձեռնարկել:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: