Google-ը պատրաստվում է գործարկել հագուստի վիրտուալ «փորձման» գործառույթ

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Google Photos հավելվածում շուտով կհայտնվի նոր՝ Wardrobe բաժինը, որը կվերածի օգտատիրոջ լուսանկարների գրադարանը վիրտուալ զգեստապահարանի։

Նոր ֆունկցիան աշխատում է արհեստական բանականության հիման վրա․ այն ավտոմատ կերպով կվերլուծի լուսանկարները, կճանաչի դրանցում առկա հագուստը և կդասակարգի ըստ կատեգորիաների՝ ստեղծելով թվային «զգեստապահարան»։

Օգտատերերը կկարողանան՝

  • համադրել տարբեր հագուստներ և ստեղծել outfit-ներ,
  • կազմել moodboard-եր անմիջապես հավելվածում,
  • «փորձել» ընտրած համադրությունները թվային ավատարի վրա՝ տեսնելու համար, թե ինչպես են դրանք երևում կողքից։

Բացի այդ, ինտեգրված նեյրոցանցը կառաջարկի գնահատականներ և խորհուրդներ՝ ընտրված հագուստների համադրելիության վերաբերյալ։

Նոր հնարավորության թողարկումը նախատեսված է 2026 թվականի ամռանը։ Սկզբում այն հասանելի կլինի Android օգտատերերին, իսկ ավելի ուշ՝ նաև iOS-ում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները