Google Duet AI-ը էլեկտրոնային նամակներ կգրի Ձեր փոխարեն

Վերջին լուրերը
Google Duet AI-ը էլեկտրոնային նամակներ կգրի Ձեր փոխարեն
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Էլեկտրոնային նամակների ոլորտում Gmail-ի նոր գործընկերը կազմում և կարգավորում է էլկտրոնային նամակներ: Այդ մասին հայտարարել է Google-ը Google Cloud Next ’23 միջոցառման ժամանակ: Ընկերությունը կիսվել է Duet AI արհեստական բանականության հիմքով թարմացումներով. Duet AI-ը օգնելու է հանդիպումների, փաստաթղթերի, Google Chat-ի և այլնի հետ կապված տարատեսակ առաջադրանքներ կատարելիս:

Ընկերությունը նաև հայտարարել է, որ Duet AI-ը բարելավելու է նաև Gmail-ի՝ արդեն գործող խելացի պատասխանի գործառույթը՝ թույլ տալով օգտատերերին մեկ հպուով ստեղծել առավել երկար և անհատականացված էլեկտրոնային նամակներ:

Այժմ Google-ը կիսվել է այն մասին մանրամասներով, թե ինչպես է դա աշխատելու իրականում: Ինչպես համացանցում, այնպես էլ բջջային սարքավորումների վրա Duet AI-ը փորձարկած Gmail-ի օգտատերերը հնարավորություն կստանան՝ կիրառելու «Օգնի՛ր ինձ գրել» կոճակը, որը կառաջարկի նրանց նամակներ գրելու օգնության տարատեսակ տարբերակներ:

Օրինակ, Duet AI-ն այժմ կարող է օգտագործել օգտատերերի սեփական բառերը հաղորդագրություններ կազմելու համար, քանի որ նա կարող է հասկանալ շարքի նախորդ նամակների ենթատեքստը և տալ պատասխաններ, որոնք կապ ունեն ընթացիկ խոսակցության հետ:

Հնարավոր է նաև օգտագործել արհեստական բանականության գործառույթը, որպեսզի էլեկտրոնային նամակի տոնն առավել պաշտոնական լինի: Բացի այդ՝ կարելի է նվազեցնել նամակի երկարությունը, եթե անհրաժեշտ է հակիրճություն:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

- Advertisement -
Google Duet AI-ը էլեկտրոնային նամակներ կգրի Ձեր փոխարեն
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները