ԱՄՆ Պետդեպարտամենտի նախաձեռնության GIST Innovates աքսելերացիոն ծրագիրն ընդունում է հայտեր Հայաստանի և Հարավային Կովկասի այլ երկրների վաղ փուլի ստարտափներից։ Ծրագրի տարածաշրջանային գործընկերը EPIC – Entrepreneurship and Product Innovation Cente-ն է:
GIST Innovates South Caucasus-ը ութշաբաթյա նախաաքսելերացիոն ծրագիր է, որը մոդելավորվել է Lean Startup մեթոդաբանության հիման վրա:
Ծրագրի ընթացքում թիմերը կսովորեն, թե ինչպես կիրառել Lean Startup ձեռներեցության մեթոդաբանությունը և ինչպես արդյունավետ կերպով բացահայտել շուկան և հաճախորդներին։ Ծրագրի վերջում թիմերը կավարտեն առնվազն 40 հարցազրույց թիրախային հաճախորդների հետ՝ արժեքավոր պատկերացում կազմելով, թե ինչպես ձևավորել իրենց արտադրանքը առավելագույն արդյունքի համար:
Ծրագիրը նորարարներին կտրամադրի ուսուցում, մենթորություն և ռեսուրսներ, որոնք անհրաժեշտ են իրենց ձեռնարկատիրական հմտությունները զարգացնելու և իրենց գաղափարները շուկա հանելու համար:Բացի այդ ծրագիրը նաև հնարավորություն կտա թիմերին կապ հաստատել տեղացի և ԱՄՆ մենթորների հետ և հնարավորություններ կստեղծի շփվելու տարածաշրջանի նորարարների հետ:
Դասընթացի ավարտին թիմերը հնարավորություն կունենան իրենց գաղափարները ներկայացնել ներդրողներին և էկոհամակարգի գործընկերներին Demo Day-ում:
Ծրագիրը կանցկացվի Թբիլիսիում։ Մասնակցության համար անհրաժեշտ է մինչ փետրվարի 16-ը լրացնել հայտադիմումն այստեղ։
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի այլ հնարավորություններ գտե՛ք այստեղ։