ԲՏԱ նախարարությունը հայտնել է, որ «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարվում է «Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ։
Նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել ընկերություններին, որոնց կողմից ներկայացվող արտադրանքը և (կամ) ծառայությունը գտնվում է գաղափարի փուլում: Ծրագրի նպատակն է խթանել բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և (կամ) տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը:
Դրամաշնորհի ընդհանուր բյուջեն 75,000,000 դրամ է, որը նախատեսվում է բաշխել մրցույթը հաղթահարած ընկերությունների միջև՝ յուրաքանչյուրին մինչև 5,000,000 ՀՀ դրամ:
Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել www.armeps.am համակարգի միջոցով մինչև 2026թ. ապրիլի 27-ը՝ ժամը 16-ը, հետևյալ հղումով:
Մրցույթի մանրամասները՝ անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները ներկայացված են հղումով:












