Հայկական Ucraft-ն ընդգրկվել է Forbes-ի՝ կայքերի ստեղծման լավագույն անվճար գործիքների ցանկում

Վերջին լուրերը
Հայկական Ucraft-ն ընդգրկվել է Forbes-ի՝ կայքերի ստեղծման լավագույն անվճար գործիքների ցանկում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հեղինակավոր Forbes ամսագիրը հայկական Ucraft կայքերի կոնստրուկտորն ընդգրկել է 2023թ. կայքերի ստեղծման լավագույն անվճար գործիքների ցանկում։

Forbes Advisor Small Business անկախ խմբագրական թիմը մանրամասն մեթոդաբանությամբ վերլուծել է վեբ կայքերի ստեղծողներին և առանձնացրել փոքր բիզնեսի համար կայքերի ստեղծման 10 լավագույն գործիքները:

Ucraft-ի հետ նույն ցանկում են GoDaddy-ն, WordPress-ը, Mailchimp-ը, Wix-ը, և այլ հայտնի գործիքներ։

Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ucraft-ը կայքերի պատրաստման հարթակ է, որտեղ հնարավոր է առանց ծրագրավորման և դիզայնի հմտությունների ստեղծել պրոֆեսիոնալ կայքեր մեծ և միջին բիզնեսների համար՝ պորտֆոլիո, բլոգ, օնլայն խանութ: Հարթակը հնարավորություն է տալիս օգտագործել խմբագրման պարզ ու արդյունավետ գործիքներ՝ անկախ ոլորտից։

Կարդացե՛ք նաև.

Հայկական Ucraft-ը ճանաչվել է 2023թ. աշխարհի թոփ 20 ծրագրային պրոդուկտներից մեկը

Հայկական Ucraft Next-ը մասնակցում է E-Commerce Germany Awards-ին

Հայկական Ucraft-ն արժանացել է «Լավագույն կատարող 2022» մրցանակի

Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները