Հայկական Ucraft կայքերի կոնստրուկտորը Better Alternative-ի կողմից ճանաչվել է որպես «Լավագույն կատարող 2022» (Top performer)։
Ucraft-ը կայքերի պատրաստման հարթակ է, որտեղ հնարավոր է առանց ծրագրավորման և դիզայնի հմտությունների ստեղծել պրոֆեսիոնալ կայքեր մեծ և միջին բիզնեսների համար՝ պորտֆոլիո, բլոգ, օնլայն խանութ:Հարթակը հնարավորություն է տալիս օգտագործել խմբագրման պարզ ու արդյունավետ գործիքներ՝ անկախ ոլորտից։
Better Alternative-ը ճանաչված SaaS ամսագիր է, որտեղ ներկայացված են որակի չափանիշների բավարարող կայքեր, որոնք բավականաչափ օգտակար են, սակայն շուկայի առաջատարների ստեղծած «աղմուկի» պատճառով թերագնահատված են և տեսանելի չեն։
Ավելի վաղ Ucraft-ն ճանաչվել էր որպես «2022թ. կայքերի պատրաստման ամենաանվտանգ հարթակներից մեկը»։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։