Forbes-ը՝ շուկայական հետազոտություններ իրականացնող Statista ընկերության հետ համատեղ, կազմել է ԱՄՆ լավագույն ստարտափ-գործատուների ցանկը՝ առնվազն 50 աշխատող ունեցող 2500 բիզնեսի գնահատելով ըստ երեք չափանիշի՝ գործատուի համբավ, աշխատակիցների գոհունակություն և աճ:
Ցանկում ընդգրվել են մեր հայրենակիցների կողմից ստեղծված DISQO, ServiceTitan և Picsart ընկերությունները:
DISQO-ն 73-րդ հորիզոնականում է, ServiceTitan-ը՝ 163, Picsart-ը՝ 234։
Ստարտափ է համարվել 2012-2019 թվականներին հիմնադրված ցանկացած ընկերություն, որն ունի առնվազն 50 աշխատակից: Վերջնական ցուցակում տեղ է գտել 500 գործատու։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։