Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը 2023թ. աշխարհի 10 լավագույն դպրոցներից մեկն է ճանաչվել՝ ըստ աշխարհում ամենահեղինակավոր World’s Best School Prizes մրցույթի։
World’s Best School Prizes մրցույթին մասնակցում են ավելի քան հարյուր երկների դպրոցներ, սակայն Հայաստանը ներկայացվում է մրցույթում առաջին անգամ։ Նման հեղինակավոր մրցույթի Հայաստանը հնարավորություն է ստացել, երբ կրթության փորձագետ, Երիտասարդ գլոբալ առաջնորդ (2021 Young Global Leader) Սուրեն Ալոյան 2022թ. համալրել է համաշխարհային World’s Best School Prizes մրցույթի լավագույն դպրոցների ընտրության ժյուրիի կազմը։
Մրցույթը ներկայացնում է այն դպրոցների փորձառությունը, որոնք փոխում են հաջորդ սերնդի կյանքը և իրական փոփոխություն են բերում իրենց երկրներին։ Աշխարհի լավագույն դպրոց մրցանակին արժանանում են այն դպրոցները, որոնց տնօրենները, ուսուցիչները ակադեմիական չափորոշիչների հետ մեկտեղ աշակերտների համար կարողացել են ապահովել որակյալ ուսուցում՝ հիմնված նորարական գաղափարների վրա։
Հաղթող դպրոցների անունները կհարապարակվեն 2023-ի հոկտեմբեր ամսին։ Մրցույթում կլինի 5 հիմնական հաղթող դպրոց, որոնցից յուրաքանչյուրը կստանա $50,000 դրամական պարգև։
Հետևե՛ք թարմացումներին և նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին: