29.1 C
Yerevan
Saturday, June 3, 2023

Facebook-ը կորցնում է օգտատերերին

spot_img
Վերջին լուրերը
Facebook-ը կորցնում է օգտատերերին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Facebook Meta-ի մայր ընկերության բաժնետոմսերը կտրուկ անկում են ապրում, քանի որ այն կրկին կենտրոնանում է մետատիեզերքի վրա: Բաժնետոմսերն նվազել են ավելի քան 20%-ով։ Բացի այդ, Facebook սոցիալական ցանցը գրանցել է ամենօրյա օգտատերերի թվի նվազում։

Նշվում է, որ օգտատերերի թվով ամենամեծ կորուստը գրանցվել է Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում։ Ամերիկյան Meta բազմազգ հոլդինգի բաժնետոմսերը նվազել են։ Եվ այն դժվարությունների է հանդիպել բազմաթիվ ճակատներում, քանի որ պայքարում առաջնային դիրքում այժմ TikTok-ն է։

Բաժնետոմսերի անկումը կարող է հանգեցնել Meta-ի անկմանը աշխարհի ամենաթանկ ընկերությունների իր վարկանիշից: «Անցյալ տարի մենք նախատեսում էինք հասկանալ, թե ուր ենք գնում, իսկ այս տարի մենք արդյունք կունենանք», – ասել է գործադիր տնօրեն Մարկ Զաքերբերգը:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները
spot_img