Facebook ընկերությունը փոխել է անունը

Վերջին լուրերը
Facebook ընկերությունը փոխել է անունը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Միլիարդատեր Մարկ Զաքերբերգը հայտարարել է Facebook-ի անվանափոխության մասին:

Facebook ընկերությունը, որին պատկանում են համանուն սոցիալական ցանցը, ինչպես նաև Instagram-ն ու WhatsApp-ը, կփոխի իր անունը, հայտարարել է ընկերության հիմնադիր Մարկ Զաքերբերգը: Այն այժմ կկոչվի Meta: Զաքերբերգն այս մասին հայտարարել է Connect կոնֆերանսի ժամանակ, որի հեռարձակումը հասանելի է YouTube-ի Reuters ալիքով։

- Advertisement -
Facebook ընկերությունը փոխել է անունը

Զաքերբերգը նաև ներկայացրել է ընկերության նոր լոգոտիպը, որը նման է մի փոքր կորացած հավերժության նշանի: 

Facebook-ի բաժնետոմսերը շնորհանդեսից հետո սկսել են աճել ավելի քան 3%-ով։

Ինչպես երեկ հայտարարել է ընկերության ղեկավար Մարկ Զաքերբերգը, այսպես կոչված «Մետատիեզերքը» կներկայանա ընդլայնված հնարավորություններով՝ հնարավոր կլինի շփվել ընկերների հետ, կազմակերպել գործնական հանդիպումներ, գնումներ կատարել, համերգների գնալ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները