Ֆաբիանո Կարուանան դարձել է Chessify-ի դեսպան

Վերջին լուրերը
Ֆաբիանո Կարուանան դարձել է Chessify-ի դեսպան
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Chessify-ը հայտարարել է, որ գրոսմայսեր Ֆաբիանո Կարուանան՝ պատմության երրորդ մեծագույն շախմատիստը, պաշտոնապես միացել է բրենդին՝ որպես դեսպան: Այս համագործակցությունը միտված է՝ ամրապնդելու գրոսմայստերների հետ ընկերության ավանդույթը, ինչպիսին արդեն տարիներ շարունակ առկա է Անիշ Գիրի և Լևոն Արոնյանի հետ:

«Chessify-ը կարևորագույն դեր է խաղացել իմ վերջին մրցաշարին պատրաստվելիս», — նշել է բրենդի դեսպան Կարուանան: — «Առաջին անգամ ընդգրկելով Chessify-ն իմ մարզական ռեժիմում 2023 թվականի մայիսին Ռումինիայում կայացած Superbet Chess Classic մրցաշարի ժամանակ, որտեղ ինձ բախտ վիճակվեց հաղթել, ես սեփական փորձով համոզվեցի, որ Chessify-ի ամպային վերլուծության արագությունն ու հստակությունը կարող են ցանկացած դեբյուտային պատրաստվածություն նոր մակարդակի հասցնել: Այդ օրվանից ես Chessify-ը համարում եմ անփոխարինելի իմ մարզումների ժամանակ», — պատմել է մարզիկը:

Կարուանայի նվաճումներն ու նվիրվածությունը շախմատին` Chessify-ի գործիքների համադրությամբ, անկասկած է՛լ ավելի շատ շախմաստիտների կօգնեն հասնել իրենց նպատակին՝ պարբերական մարզումների և վերլուծությունների օգնությամբ:

- Advertisement -
Ֆաբիանո Կարուանան դարձել է Chessify-ի դեսպան

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները