Ship Faster with Claude Code & AI — Hands-On Live Build + Community Meetup
Մարտի 27-ին՝ ժամը 19:30-ին, Armenian Code Academy-ում կկայանա հատուկ հանդիպում՝ նվիրված արհեստական բանականության գործիքների ազդեցությանը ծրագրային ապահովման մշակման գործընթացում։
Հանդիպման խոսնակն է Գոռ Գրիգորյանը՝ ServiceTitan ընկերության Staff Software Engineer։
Միջոցառման ընթացքում խոսնակը կստեղծի իրական ֆունկցիոնալ հնարավորություն՝ օգտագործելով Claude Code գործիքը՝ ներկայացնելով ամբողջ գործընթացը՝ գաղափարից մինչև աշխատող լուծում։ Կազմակերպիչները նշում են՝ հանդիպումը կրում է գործնական, ոչ թե տեսական բնույթ։
Դեմոնստրացիայից հետո նախատեսվում է համայնքային քննարկում, որի ընթացքում կանդրադառնան՝
-
ծրագրավորման մեջ AI-ի կիրառման իրական մեթոդներին,
-
կոդի գեներացման գործիքներից ստացված փորձին,
-
AI-ի ներդրմանը՝ առանց կոդի որակի նվազման,
-
ինչպես նաև այն հարցին, թե որտեղ է AI-ն առավել արդյունավետ, և որտեղ՝ ոչ։
Միջոցառումը նախատեսված է ծրագրավորողների, տեխնոլոգիաներով հետաքրքրվողների և ինժեներիայի ապագայով հետաքրքրված անձանց համար։
Գրանցվել կարող եք այստեղ։












