PyData PyCon YVN 2026
PyData PyCon-ը գալիս է Երևան՝ համախմբելով Python ծրագրավորողներին, տվյալագետներին, հետազոտողներին և բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են տվյալների հետ աշխատանքով:
Նոր մասշտաբներ և թեմաներ
Սա Երևանում անցկացվող թվով երկրորդ PyData համաժողովն է, որն այս տարի ներկայանում է էլ ավելի մեծ մասշտաբով՝ միավորվելով PyCon-ի հետ։ Միջոցառումը կդառնա կամուրջ տվյալագիտության, ծրագրային ապահովման ճարտարագիտության և գիտական հետազոտությունների միջև՝ հյուրընկալելով ոլորտի փորձագետների ու սիրողների ամբողջ աշխարհից։
2026 թվականի համաժողովի առանցքային թեմաներն են.
- Տվյալագիտության լավագույն փորձառությունները,
- Մեքենայական ուսուցման նորարարությունները,
- Python էկոհամակարգի վերջին զարգացումները:
Կազմակերպիչներ և գործընկերներ
Միջոցառման գլխավոր կազմակերպիչը և առաջամարտիկը Հայաստանի ամերիկյան համալսարանն է՝ ի դեմս Աքյան գիտության և ճարտարագիտության քոլեջի։ Որպես տարածաշրջանում տեխնոլոգիական առաջընթացի հաբ՝ ՀԱՀ-ն իր շուրջն է համախմբում տեղական և միջազգային մասնագետներին՝ նպաստելով փորձի փոխանակմանն ու գիտական նորարարություններին։
Կազմակերպական թիմի կազմում են ոլորտի մասնագետներ՝ Հաբեթ Մադոյանը (ՀԱՀ Տվյալագիտության ծրագրի ղեկավար), Ռուբեն Մանուկյանը (VXSoft ընկերության տեխնիկական տնօրեն), Կարեն Ջավադյանը (Perceptron-ի ծրագրային ապահովման ճարտարագետ) և այլք։
Համաժողովի միջազգային գործընկերներն են հեղինակավոր NumFOCUS և PyData Global կազմակերպությունները, որոնց աջակցությունը երաշխավորում է բովանդակության որակն ու համապատասխանությունը համաշխարհային չափանիշներին։
Համաժողովը կանցկացվի Երևանում։ Հստակ վայրը կհայտարարվի շուտով, կազմակերպիչները նշում են, որ մայրաքաղաքն իր զարգացած ենթակառուցվածքներով և հարմարավետությամբ լավագույն վայրն է միջազգային հյուրերին ընդունելու համար։
Ի դեպ, կազմակերպիչներն արդեն բաց են հայտերի համար. մասնագետները կարող են ներկայացնել իրենց զեկույցների թեմաները և դառնալ այս միջոցառման խոսնակ:












