BOLD Business 2031
Վերջին երկու տարիներին Հայաստանի գործարար համայնքում ձևավորված ազդեցիկ հարթակներից մեկը՝ «LinkedIn Local Yerevan» նախաձեռնությունը, հայտարարում է զարգացման նոր փուլի մեկնարկի մասին՝ ներկայացնելով «BOLD Business 2031» ռազմավարական ֆորումը։
Միջոցառումը կանցկացվի 2026 թվականի հոկտեմբերի 3-ին՝ «Altezza by Armenian Helicopters» հարթակում։
«BOLD Business 2031»-ը նպատակ ունի դուրս գալ դասական նեթվորքինգի շրջանակներից և դառնալ ապագային միտված բիզնես հարթակ, որտեղ տեղական և միջազգային առաջնորդները կքննարկեն համաշխարհային տնտեսական միտումները, շուկաների զարգացման հեռանկարները և Հայաստանի բիզնես էկոհամակարգի տեսլականը մինչև 2031 թվականը։
Ֆորումը կմիավորի ժամանակակից տնտեսության զարգացման հինգ առանցքային ուղղություններ՝
- Բիզնես և ներդրումներ՝ ընկերություններ, հիմնադիրներ, գործարարներ և ներդրողներ
- Միջազգային համագործակցություն՝ դեսպանատներ, միջազգային կազմակերպություններ և գլոբալ գործընկերներ
- Պետական սեկտոր՝ պետական կառույցների ներկայացուցիչներ և որոշում կայացնողներ
- Կրթություն և փորձ՝ համալսարաններ, ոլորտային մասնագետներ, մենթորներ և բանախոսներ
«BOLD Business 2031»-ի նպատակն է ձևավորել հարթակ, որը կամուրջ կդառնա Հայաստանի բիզնես միջավայրի, պետական կառույցների և միջազգային գործընկերների միջև՝ նպաստելով նոր կապերի, համագործակցությունների և տնտեսական հնարավորությունների ստեղծմանը։
Ֆորումը նախատեսված է բիզնեսի սեփականատերերի, CEO-ների, թոփ-մենեջերների, ներդրողների, ինչպես նաև պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչների համար։ Մասնակիցները հնարավորություն կունենան ընդլայնել իրենց մասնագիտական ցանցը, մասնակցել պանելային քննարկումների, ծանոթանալ նոր շուկաների և ներդրումային հնարավորությունների հետ։
Տոմսերի քանակը սահմանափակ է։ Նախավաճառքի փուլում հասանելի է ընդամենը 50 տոմս։
Նախավաճառք՝ 38,000 դրամ։
Հիմնական փուլ՝ 48,000 դրամ։
Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել։












