Mentor Play | Project Managemant Edition
Ապրիլի 18-ին Երևանում կանցկացվի MentorPlay | Project Management Edition միջոցառումը, որը միավորում է նախագծերի կառավարման ոլորտի մասնագետներին՝ փորձի փոխանակման, մասնագիտական զարգացման և նոր կապերի հաստատման նպատակով։
Միջոցառումը կազմակերպվում է Career Factory by staff.am-ի կողմից՝ Plug and Play Armenia-ի հետ համատեղ և ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ։
MentorPlay-ը speed mentoring-ի վրա հիմնված ձևաչափ է, որի շրջանակում մասնակիցները հնարավորություն կունենան 1:1 հանդիպումների միջոցով անմիջապես փորձառու մասնագետներից ստանալ իրենց մասնագիտական հարցերի պատասխանները և գործնական լուծումներ։
Օրակարգի համաձայն՝ նախատեսվում է պանելային քննարկում «Project Management Beyond the Title» թեմայով, որին կհաջորդի նեթվորքինգ և 1:1 արագ մենթորության փուլեր, որտեղ յուրաքանչյուր հանդիպումը կտևի 15 րոպե։
Միջոցառմանը որպես խոսնակներ և մենթորներ մասնակցելու են ոլորտի փորձառու մասնագետներ, այդ թվում՝ Աստղիկ Սահակյանը՝ PMI Armenia Chapter-ի նախագահը, Լուիզա Ավետիսյանը՝ staff.am և Hirebee համահիմնադիրը, Տաթև Ավագյանը՝ Team Solutions-ի գործադիր տնօրենը, ինչպես նաև Ալֆրեդո Գոմես Սորիան՝ Plug and Play-ի EMEA տարածաշրջանային տնօրենը։
MentorPlay | Project Management Edition-ը նախատեսված է ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու մասնագետների համար՝ ներառյալ ստարտափ հիմնադիրներ, տեխնոլոգիական նախագծերի մասնակիցներ և բոլոր նրանք, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց նախագծերի կառավարման հմտությունները։
Մասնակցությունն անվճար է, սակայն տեղերը սահմանափակ են։ Դիմորդների ընտրությունը կկատարվի՝ հաշվի առնելով նրանց մոտիվացիան և այն խնդիրները, որոնք ցանկանում են լուծել միջոցառման ընթացքում։ Գրանցման վերջնաժամկետը ապրիլի 15-ն է։












