Investor Tour 2026 | Discover Armenia’s Tech Ecosystem

Investor Tour 2026 | Discover Armenia’s Tech Ecosystem

BANA Angels-ը միջազգային ներդրողներին հրավիրում է Investor Tour 2026-ին։

Նոյեմբերի 19-21-ը Երևանում կանցկացվի Investor Tour 2026 միջոցառումը, որի նպատակն է ներդրողներին և ոլորտի ներկայացուցիչներին ծանոթացնել Հայաստանի արագ զարգացող տեխնոլոգիական և ստարտափ էկոհամակարգին։

Եռօրյա ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպելու հայկական տեխնոլոգիական ոլորտի հիմնադիրներին, այցելելու առաջատար նորարարական կենտրոններ և շփվելու այն մասնագետների հետ, որոնք ձևավորում են երկրի տեխնոլոգիական ապագան։ Ծրագիրը ներառում է նաև հայկական մշակույթի և հյուրընկալության ներկայացում։

Միջոցառման շրջանակում նախատեսվում են.

  • այցելություններ առաջատար տեխնոլոգիական ընկերություններ և նորարարական կազմակերպություններ, այդ թվում՝ PicsArt, NVIDIA, Adobe և Krisp,
  • մասնակցություն DigiTec 2026-ին՝ տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական և նորարարական ցուցահանդեսին, որն անցկացվում է 2005 թվականից,
  • ստարտափների ներկայացման (pitching) հանդիպումներ,
  • ներդրողների, ստարտափների հիմնադիրների և էկոհամակարգի ներկայացուցիչների հետ ցանցային շփումներ (networking),
  • մշակութային ծրագրեր և հատուկ կազմակերպված հանդիպումներ։

Investor Tour 2026-ի կազմակերպիչները նշում են, որ նախաձեռնության նպատակն է մասնակիցներին հնարավորություն տալ ներսից ծանոթանալու Հայաստանի նորարարական միջավայրին և հանդիպելու այն մարդկանց, որոնք ձևավորում են երկրի տեխնոլոգիական զարգացման հաջորդ փուլը։

Գրանցումը՝ այստեղ։

Ամսաթիվ

19 - 21 Նյմ 2026

Լրացուցիչ տեղեկություններ

Կարդալ ավելին

Կարգավիճակ

Կազմակերպիչ

BANA Angels
Կարդալ ավելին