HR Club meetup

HR Club meetup

Փետրվարի 2-ին՝ ժամը 19-ին, Elite Dev Squad հարթակում կկայանա HR Club-ի հերթական հանդիպումը՝ «HR. Ովքե՞ր ենք մենք մեր թիմերի աչքերով» խորագրով։

Միջոցառումը նվիրված է մարդկային ռեսուրսների կառավարման իրական ընկալմանը աշխատակիցների տեսանկյունից։ Քննարկումների ընթացքում մասնակիցները կփորձեն հասկանալ, թե ինչպես են թիմերը ընկալում HR-ի աշխատանքը, ինչ են ակնկալում աջակցությունից, հաղորդակցությունից և որոշումների կայացումից, ինչպես նաև որքանով են HR մասնագետների մտադրությունները համընկնում աշխատակիցների առօրյա փորձի հետ։

Հանդիպումը կանցկացվի բաց և գործնական քննարկումների ձևաչափով, որտեղ HR մասնագետները կկիսվեն իրական պատմություններով և փորձով՝ նպատակ ունենալով խորացնել թիմերի հետ կապը և բարձրացնել կազմակերպությունների ներսում վստահության մակարդակը։

Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել։

Միջոցառումն ավարտված է։

Պիտակներ,

Ամսաթիվ

02 Փտր 2026
Ավարտված է

Ժամը

7:00 pm

Լրացուցիչ տեղեկություններ

Կարդալ ավելին

Հասցե

Ազատության 24/17, E Plaza

Կարգավիճակ

Կազմակերպիչ

Elite Dev Squad