Solana Armenia Meetup

Solana Armenia Meetup

Հուլիսի 25-ին ISTC Foundation-ում կանցկացվի Solana համայնքի հերթական MeetUp-ը՝ համախմբելով Web3 ոլորտով հետաքրքրվող մասնագետներին, ծրագրավորողներին, նախագծեր ստեղծողներին և ոլորտի նորեկներին։

Միջոցառման ընթացքում նախատեսվում են մի շարք կարճ ելույթներ, որոնց ընթացքում մասնակիցները կծանոթանան ոլորտային թեմաների և համայնքի անդամների աշխատանքներին։ Ելույթներից հետո նախատեսված է ազատ շփման հատված՝ հարցերի, քննարկման, գաղափարների փոխանակման և նոր կապերի ստեղծման համար։

Կազմակերպիչների խոսքով՝ հանդիպման ձևաչափը նախատեսված է այնպես, որ հիմնական ուշադրությունը կենտրոնանա ոչ միայն ելույթների, այլև մասնակիցների միջև անմիջական հաղորդակցության վրա։

Խոսնակների ամբողջական ցանկը կհայտարարվի առաջիկայում։

Միջոցառումը նախատեսված է ինչպես նրանց համար, ովքեր արդեն աշխատում են Web3 ոլորտում կամ զարգացնում են սեփական նախագծերը, այնպես էլ նրանց, ովքեր նոր են ծանոթանում Solana էկոհամակարգին։

Solana-ն բլոկչեյն տեխնոլոգիայի վրա հիմնված հարթակ է, որը թույլ է տալիս ծրագրավորողներին ստեղծել տարբեր թվային ծառայություններ ու հավելվածներ՝ առանց կենտրոնական կառույցի վերահսկողության։ Այն հատկապես հայտնի է իր բարձր արագությամբ և ցածր գործարքային ծախսերով։ Solana-ի վրա հնարավոր է ստեղծել, օրինակ, ֆինանսական հավելվածներ, թվային ակտիվների հետ կապված ծառայություններ և այլ Web3 նախագծեր։

Միջոցառումը հնարավորություն կտա ծանոթանալ Հայաստանի Web3 համայնքի ակտիվ անդամներին, քննարկել նոր գաղափարներ և հասկանալ, թե ինչ նախագծերի վրա են աշխատում տեղական բիլդերները։

Ամսաթիվ

25 Հլս 2026

Ժամը

2:00 pm - 8:00 pm

Լրացուցիչ տեղեկություններ

Կարդալ ավելին

Հասցե

ISTC Foundation
Alek Manukyan str. 1/7

Կարգավիճակ

Կազմակերպիչ

Solana Armenia
Կարդալ ավելին