Armenia’s New Cybersecurity Law: From Policy to Workforce

Armenia’s New Cybersecurity Law: From Policy to Workforce

Փետրվարի 2-ին Թումո լաբերում կկայանա հերթական կիբեռզրույցը, որի ընթացքում կքննարկվի Հայաստանի Հանրապետությունում ուժի մեջ մտած կիբեռանվտանգության վերաբերյալ նոր օրենքը, դրա նորամուծություններն ու ազդեցությունը ոլորտի և աշխատաշուկայի վրա։

Քննարկմանը կմասնակցեն օրենքի համահեղինակներ, ISAA իրավաբան-փորձագետներ Աշոտ Թանթուշյանն ու Տաթևիկ Ղազարյանը և անկախ փորձագետ Գևորգ Հայրապետյանը։ Միջոցառման ընթացքում կանդրադառնան այն խնդիրներին, որոնք կոչված է լուծելու նոր օրենքը, կարևոր ենթակառուցվածքների կիբեռպաշտպանությանը, նաև այն նոր հաստիքներին ու մասնագիտություններին, որոնք կդառնան առավել պահանջված օրենսդրական փոփոխությունների արդյունքում։ Քննարկվելու է նաև միջազգային փորձի ազդեցությունը տեղական օրենսդրության ձևավորման վրա։

Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել։

Նախաձեռնությունն իրականացվում է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համագործակցությամբ՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության և ՀՏՀԳ-ի համաֆինանսավորմամբ, նաև Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ՝ «Համագործակցություն հանուն կիբեռանվտանգության ամրապնդման» ծրագրի շրջանակում։ Թումո լաբերը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։

Պիտակներ,
Ամսաթիվ
02 Փտր 2026
Ավարտված է
Ժամը
7:00 pm - 8:30 pm

Լրացուցիչ տեղեկություններ

Կարդալ ավելին
Հասցե
Halabyan 2a

Կարգավիճակ

Կազմակերպիչ

TUMO Labs