Armenian Robotics National Competition 2026

Armenian Robotics National Competition 2026

Ֆիզմաթ դպրոցի թիմի կողմից ձևավորված Armenian Robotics Alliance նախաձեռնությունը շարունակում է զարգացնել ռոբոտաշինության ոլորտը՝ միավորելով ինժեներների, հետազոտողների, ուսանողների և տեխնոլոգիաներով հետաքրքրված անձանց՝ համատեղ նախագծերի և գիտելիքի փոխանակման շուրջ։

Նախաձեռնության առանցքային իրադարձություններից է «Armenian Robotics National Competition 2026»-ը, որը համարվում է երկրում ռոբոտաշինության գլխավոր մրցաշարերից մեկը։ Այն միավորում է լավագույն թիմերին, որոնք նախապես հաջողություն են գրանցել տարածաշրջանային և նախնական փուլերում՝ մրցելով տարբեր անվանակարգերում և ներկայացնելով ամիսների աշխատանքի, նորարարության և տեխնիկական հմտությունների արդյունքը։

Մրցույթը նպատակ ունի խթանել ռոբոտաշինության, ծրագրավորման և ռազմավարական մտածողության զարգացումը Հայաստանում՝ միաժամանակ նպաստելով երկրի դիրքավորմանը որպես ոլորտի տարածաշրջանային կենտրոն։ Ազգային փուլի հաղթողները հնարավորություն կստանան ներկայացնել Հայաստանը միջազգային մրցույթներում։

Նախաձեռնությունը իրականացվում է «Physmath School Friends» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։ Մանրամասների և գրանցվելու համար կազմակերպիչները կարող եք այցելել Armenian Robotics Alliance-ի պաշտոնական կայք։

Միջոցառումն ավարտված է։

Ամսաթիվ

19 Ապր 2026
Ավարտված է

Լրացուցիչ տեղեկություններ

Կարդալ ավելին

Կարգավիճակ

Կազմակերպիչ

Armenian Robotics Alliance