Միջոցառումներ

Վերջնական պրոդուկտի ստեղծում առանց կոդինգի | Public Talk#7

Արհեստական բանականությունը հիմնովին փոխում է թվային պրոդուկտների ստեղծման գործընթացը։ Այսօր գաղափար ունեցող ցանկացած մարդ՝ ձեռնարկատեր, մարքեթոլոգ, պրոդուկտ մենեջեր, QA մասնագետ կամ բիզնեսի ներկայացուցիչ, կարող է շատ ավելի արագ և արդյունավետ ստեղծել սեփական թվային լուծումը՝ նույնիսկ առանց ծրագրավորման խոր գիտելիքների։

Մոդելենսի համահիմնադիր և CTO դոկտոր Էդուարդ Փիլիպոսյանը կներկայացնի AI-ի դարում պրոդուկտ ստեղծելու հնարավորությունները, առկա no-code, low-code և AI-assisted գործիքները, դրանց առավելություններն ու սահմանափակումները։

Կքննարկվի, թե պրոդուկտի ստեղծման որ փուլերն են այսօր հնարավոր արագացնել արհեստական բանականության միջոցով։

Մասնակիցները նաև կծանոթանան, թե ինչպես է Modelence-ը օգնում հաղթահարել պրոդուկտի մշակման ամենատարածված խնդիրները և գաղափարը վերածել իրական, օգտագործման պատրաստ լուծման։ Ելույթի ընթացքում կներկայացվեն նաև Modelence-ի միջոցով ստեղծված հաջողված պրոդուկտների իրական օրինակներ (success stories)։

Կարող է մասնակցել ցանկացած մարդ, ով հետաքրքրված է սեփական թվային պրոդուկտ, ստարտափ կամ բիզնես լուծում ստեղծելով՝ ձեռնարկատերեր, ստարտափ հիմնադիրներ, մարքեթոլոգներ, QA մասնագետներ, պրոդուկտ մենեջերներ, ուսանողներ, նորարարներ և տեխնոլոգիաներով հետաքրքրվող անձինք։

Մուտքն ազատ է, պարտադիր գրանցումով։

Էդուարդ Փիլիպոսյանը տեխնոլոգիական ձեռնարկատեր է, ծրագրային ապահովման ճարտարապետ և ինժեներական ղեկավար՝ գրեթե երկու տասնամյակի փորձով՝ ծրագրային հարթակների և բարձր արդյունավետությամբ ինժեներական թիմերի ստեղծման ու զարգացման ոլորտում։ Ներկայումս նա հանդիսանում է Modelence-ի համահիմնադիրն ու տեխնոլոգիական տնօրենը (CTO)։ Modelence-ը արհեստական բանականությամբ աշխատող հարթակ է, որը հնարավորություն է տալիս բիզնեսներին և ձեռնարկատերերին ավելի արագ ստեղծել կիրառման համար պատրաստ թվային լուծումներ՝ ավտոմատացման և խելացի մշակման գործընթացների միջոցով։

Ամսաթիվ

18 Հլս 2026

Ժամը

12:00 pm - 2:00 pm

Լրացուցիչ տեղեկություններ

Կարդալ ավելին

Հասցե

Woods Center

Կարգավիճակ

Կազմակերպիչ

Ardy Academy
Կարդալ ավելին