AMX 25th Anniversary. 25 Years of Excellence, Growth and Global Integration
Հայաստանի ֆոնդային բորսան նշում է 25-ամյակը։ Երևանում կանցկացվեն կապիտալի շուկաների տարածաշրջանային համաժողով և AMX Awards մրցանակաբաշխություն։
2026 թվականին Հայաստանի ֆոնդային բորսան՝ (AMX), նշում է իր գործունեության 25-ամյակը՝ ամփոփելով Հայաստանի կապիտալի շուկայի ձևավորման և զարգացման քառորդդարյա ճանապարհը։
Անցած 25 տարիների ընթացքում AMX-ը ձևավորվել է որպես ֆինանսական ենթակառուցվածքային կարևոր հաստատություններից մեկը, որը միավորում է թողարկող ընկերություններին, ներդրողներին և միջազգային գործընկերներին՝ նպաստելով շուկայի թափանցիկությանը, նորարարությանը և կայուն զարգացմանը։
Հոբելյանական միջոցառումների շրջանակում մայիսի 29-30-ը Երևանում կանցկացվեն տարածաշրջանային «Capital Markets Conference» համաժողովը և «AMX Awards» մրցանակաբաշխությունը։
Միջոցառումը կհամախմբի ֆոնդային բորսաների ղեկավարների, կարգավորող մարմինների ներկայացուցիչների, ինստիտուցիոնալ ներդրողների, միջազգային ֆինանսական կազմակերպությունների, ցուցակված ընկերությունների և ոլորտային փորձագետների։ Քննարկման հիմնական թեմաները կլինեն շուկաների զարգացումը, միջսահմանային ինտեգրացիան, թվային փոխակերպումները և ապագայի ներդրումային հնարավորությունները։
AMX-ը ընդգծում են, որ «AMX 25»-ը պարզապես տարեդարձ չէ, այլ հարթակ՝ վերաիմաստավորելու անցած ճանապարհը, ամրապնդելու միջազգային համագործակցությունը և ձևավորելու Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հաջորդ փուլը։
Միջոցառումը կանցկացվի «AMX – Building Bridges» խորագրի ներքո։ Այն կմիավորի կապիտալի շուկաների առաջատար մասնագետների, միջազգային և տարածաշրջանային բորսաների ու կենտրոնական դեպոզիտարիաների գլխավոր գործադիր տնօրենների, կարգավորող մարմինների ներկայացուցիչների, ֆինանսական հաստատությունների և տարբեր տարածաշրջաններից ժամանած բարձրաստիճան որոշում կայացնողների։
Ծրագիրը նախատեսված է երկու օրվա համար՝ մայիսի 29 և մայիսի 30։
Համաժողովի ընթացքում ելույթներով հանդես կգան համաշխարհային բորսաների, ֆինանսական կառույցների, կարգավորող մարմինների և ներդրումային համայնքների ներկայացուցիչներ՝ անդրադառնալով կապիտալի շուկաների ապագային, միջազգային համագործակցությանը և կայուն տնտեսական աճին։
Բանախոսների թվում են՝
- Հայկ Եգանյանը՝ Հայաստանի ֆոնդային բորսայի կառավարման խորհրդի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն
- Մարտին Գալստյանը՝ Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ
- Թոմաս Բարձելովսկին՝ Վարշավայի ֆոնդային բորսայի գլխավոր գործադիր տնօրեն
Կազմակերպիչները կոչ են անում կապիտալի շուկայի մասնակիցներին, միջազգային գործընկերներին և ոլորտի փորձագետներին միանալ միջոցառմանը՝ նշելու AMX-ի 25-ամյակը և քննարկելու տարածաշրջանի ֆինանսական ապագան։ Գրանցվել կարող եք այստեղ։
Միջոցառումն ավարտված է։
Ամսաթիվ
- 29 - 30 Մյս 2026
- Ավարտված է
Ժամը
- 9:00 am - 4:00 pm
Լրացուցիչ տեղեկություններ
Հասցե
Seven Visions Hotel The Dvin
- Paronyan 40
Կարգավիճակ
Կազմակերպիչ
-
Armenia Stock Exchange












