AI Tools in Action: Empowering Developers
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 19։30-ին, Adobe Armenia-ն կազմակերպում է արհեստական բանականության վերաբերյալ ինտերակտիվ վարպետաց դաս, որը ցույց կտա, թե ինչպես ԱԲ-ի միջոցով ուժեղացված ծրագրավորման գործիքները կարող են արագացնել նախագծի ընկալումը, սխալների ուղղումը և նոր ֆունկցիոնալության իրականացումը։
Սեսիայի առաջին մասում՝ օգտագործելով Augment — Chat Mode, Սեբուհ Կաֆալյանը ծրագրավորողի դերում առաջին անգամ կուսումնասիրի անծանոթ կոդային բազան։ Նա ցույց կտա, թե ինչպես արագ ծանոթանալ նոր նախագծին, գտնել և ուղղել դիտմամբ տեղադրված սխալը և ավելացնել նոր ֆունկցիա։
Այնուհետև՝ ծրագրավորող Վարուժան Հարությունյանը ցույց կտա, թե ինչպես են գլոբալ ԱԲ կանոնները բարձրացնում արդյունավետությունը և պարզեցնում ծրագրավորման աշխատանքային գործընթացը։ Cursor — Agent Mode-ի օգնությամբ նա կշարունակի Սեբուհի աշխատանքի վրա, օգտագործելով նոր ստեղծված endpoint-ները, կցուցադրի, թե ինչպես աշխատում են Model Context Protocol-ները (MCPs), և կկիրառի ԱԲ-ով աշխատող նոր ֆունկցիա։
Միջոցառումը ծրագրային ապահովման ինժեներներ, ինժեներական մենեջերներ, տեխնոլոգիական առաջնորդներ և թիմի ղեկավարների համար է։
Լեզու՝ հայերեն։
Նախապես պետք է գրանցվել։












