AI Data Night

AI Data Night

Ապրիլի 21-ին կանցկացվի միջոցառում՝ նվիրված արհեստական բանականության «թաքնված կողմերին»՝ տվյալների հավաքագրմանը, մոդելների ուսուցմանը և իրական կիրառման բարդություններին։

Միջոցառումը տեղի կունենա Ամերիկյան համալսարանում։ Բանախոսների թվում են JetBrains-ի տվյալների ինժեներական թիմի ղեկավար Մաքս Շեպտյակովը և NVIDIA-ի հետազոտող Ռիմա Շահբազյանը, ովքեր կներկայացնեն AI համակարգերի կառուցման ընթացքում առաջացող խնդիրներն ու մարտահրավերները։

Քննարկման ընթացքում կանդրադառնան տվյալների որակի, ուսուցման գործընթացի խոցելի կողմերին և իրական դեպքերին։ Միջոցառումը հատկապես նախատեսված է տվյալների ինժեներների, BI վերլուծաբանների և ոլորտով հետաքրքրվող մասնագետների համար։

Միջոցառումն ավարտված է։

Ամսաթիվ

21 Ապր 2026
Ավարտված է

Ժամը

7:00 pm - 10:30 pm

Լրացուցիչ տեղեկություններ

Կարդալ ավելին

Հասցե

AUA Manoogian Hall

Կարգավիճակ

Կազմակերպիչ

Armenian Code Academy