ՄԱԿ-ի «Էլեկտրակապի միջազգային միության» տվյալների համաձայն՝ երկրագնդի 10 տարեկանից բարձր բնակչության 73%-ը բջջային հեռախոս ունի:
Տվյալների համաձայն, այս ցուցանիշը ամենաբարձրը Եվրոպայում է՝ 93%, իսկ ահա Աֆրիկայում կազմում է ընդամենը 61%: Միաժամանակ, երիտասարդների 75%-ն ունի հասանելիություն համացանցին, մինչդեռ նախորդ տարի այս ցուցանիշը կազմում էր 72%:
Զեկույցում նաև նշվում է, որ համացանցը ավելի հասանելի է դարձել աշխարհի բոլոր ռեգիոններում և եկամուտների տարբեր մակարդակ ունեցող խմբերում, թեև համացանցի տարածումն, այնուամենայնիվ, համաչափ չէ:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։