Հանգստյան օրերին Երևանում տեղի կունենա աշխատանքի երկօրյա տոնավաճառ, սակայն տարբեր ոլորտների ներկայացուցիչների համար:
JobHub Fair
Փետրվարի 18, ժամը 11:00-18:00
«Մարիոթ» հյուրանոց
Հայաստանյան 25 խոշորագույն ՏՏ ընկերություններ կներկայացնեն իրենց, ընդհանուր առմամբ ավելի քան 300 թափուր աշխատատեղերը, կպատասխանեն մասնակիցների հարցերին: JobHub Fair-ի նախորդ միջոցառումներն այցելել են ավելի քան 6500 մարդ, որոնցից 1000+ – ը աշխատանք են գտել: Մուտքն ազատ է:
Գրանցումը՝ այստեղ:
Հայաստանյան ՏՏ ոլորտի ամենաակտիվ գործատուները
Կարիերա՝ ոչ IT-ում
Փետրվարի 19, ժամը 11:00-18:00
«Մարիոթ» հյուրանոց
Միջոցառման երկրորդ օրվա ընթացքում կներկայացվեն ավելի քան 300 թափուր աշխատատեղեր տարբեր ոլորտների ընկերություններից, բացառությամբ ՏՏ-ի՝ ռեստորանային և հյուրանոցային բիզնես, ավիացիա, բանկեր և ապահովագրություն, շինարարություն, հեռուստաօպերատորներ, կրթություն, դիզայն, ռեքրութինգ և այլն:
Գրանցումը՝ այստեղ:
Միջոցառումների կազմակերպիչներն են Move2Armenia-ն, Jobhub.am-ը և ACA-ն՝ IDeA Foundation-ի աջակցությամբ:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: