Twitter սոցիալական ցանցը գնելուց հետո Իլոն Մասկն արդեն իսկ փոխել է ղեկավար կազմը՝ հեռացնելով մի քանի թոփ-մենեջերի: Բայց փոփոխությունները կարող են անդրադառնալ նաև բուն պրոդուկտին: Մասկը հայտնել է, որ դեմ չէ Twitter-ում ավելի երկար գրառումների ու տեսանյութերի հայտնվելուն:
Ստեղծման օրից մինչև այժմ Twitter-ում գործում էր գրառման սիմվոլների քանակի սահմանափակում՝ նախ մինչև 140, ապա մինչև 280 սիմվոլ: Նույն կերպ, տեսանյութերի առավելագույն թույլատրելի տևողությունը 140 վրկ էր: Օգտատերերի մի մասը սա համարում էր անհեթեթ սահմանափակում և պահանջում հանել, մյուս մասն էլ այն համարում էր Twitter-ի առանձնահատկություններից մեկը, որն արժեք է տալիս սոցցանցին:
Մասկը պատասխանել էր օգտատերերի գրառումներին՝ նշելով, որ երկու սահմանափակումներն էլ կարող են վերանալ: Սոցցանցի նոր սեփականատերը նախատեսում է նաև այլ փոփոխություններ կատարել, մասնավորապես ստեղծել բովանդակության մոդերացիայի կենտրոն, որը կապահովի տեսակետների բազմազանություն:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։