EPIC Jam 2026-ն ընդունում է մասնակցության հայտեր

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։

Հունվարի 24-25-ը կկայանա EPIC Jam 2026 երկօրյա գաղափարային մարաթոնը, որի համար արդեն բացվել է հայտերի ընդունումը։

Միջոցառման ընթացքում մասնակիցները թիմերով աշխատելու են իրական խնդիրների վրա և կստանան գործնական պատկերացում՝ ստարտափ ստեղծելու սկզբնական փուլերի մասին։ Մասնակցել կարող են բոլոր ցանկացողները՝ անկախ նախնական փորձից ստարտափներում կամ տեխնոլոգիական ոլորտում։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հունվարի 15-ն է։

Ինչու՞ մասնակցել՝

  • Գաղափարները վերածել գործի – թիմերով ուսումնասիրեք իրական խնդիրները, ձևավորեք վաղ լուծումներ և ստուգեք ձեր մոտեցումները ժամանակային ճնշման ներքո։
  • Ուսուցում գործի միջոցով – զարգացրեք թիմային աշխատանք, խնդիրների լուծում և գաղափարների ներկայացման (pitching) հմտություններ՝ վարժությունների և սեմինարների միջոցով։
  • Փորձի կարիք չկա – EPIC Jam-ը բաց է բոլորի համար, կարևորը հետաքրքրությունն ու մոտիվացիան է։
  • EPIC էկոհամակարգի առաջին քայլը – շատ մասնակիցների համար այս միջոցառումն առաջին քայլն է EPIC–ի ձեռներեցության ծրագրերում շարունակելու համար։

Ո՞վ կարող է դիմել

  • Նորարար և նախաձեռնող անձինք, որոնք պատրաստ են լուծել իրական խնդիրներ ցանկացած կրթական ոլորտից
  • Թիմերը կամ անհատները, որոնք ցանկանում են իրենց գաղափարները դարձնել հաջող ստարտափ։

Գրանցվել այստեղ՝ հայտի ձևաթուղթ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները