ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում անցկացվող «Ամենամյա ներդրումային համաժողով 2023»-ի շրջանակներում «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամն արժանացել է մրցանակի՝ ճանաչվելով տարածաշրջանի (Կենտրոնական Ասիա, Կովկաս և ՌԴ) լավագույն ներդրումային ծրագրերով գործակալություն։
«Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ, ներկայացնում էր Հայաստանը «Ներդրումային Ամենամյա Համաժողով 2023» միջազգային հեղինակավոր միջոցառմանը, որտեղ Հայաստանի տաղավարում հիմնադարամի մասնագետներն այցելուներին ներկայացրել են Հայաստանի գործարար միջավայրը, ներդրումների համար գրավիչ ոլորտները, ինչպես նաև կազմակերպվել է Հայաստանի ներդրումային դաշտին նվիրված միջոցառում։
«Ամենամյա ներդրումային համաժողով» (Annual Investment Meeting) միջոցառումը օտարերկրյա ներդրումների խթանման և ներգրավման աշխարհի առաջատար հարթակներից է և յուրաքանչյուր տարի անց է կացվում ԱՄԷ-ում: Այս տարի միջոցառումն անց է կացվում ԱՄԷ Արդյունաբերության և առաջատար տեխնոլոգիաների նախարարության աջակցությամբ։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: