Իլոն Մասկի Starlink արբանյակային ինտերնետային հասանելիության ցանցում 2023 թվականից կընդգրկվի նաև Հայաստանը, տեղեկանում ենք ընկերության պաշտոնական կայքում տեղադրված քարտեզից:
Starlink համակարգը, որ գործարկվել է SpaceX ընկերության կողմից, աապահովում է հասանելիություն համացանցին արբանյակային ցանցի միջոցով: 2020 թվականից Starlink-ի ծառայությունները հասանելի էին ԱՄՆ-ում և Կանադայում, իսկ 2022թ. մայիսին համակարգին միացել էր 220 հազար փորձարկիչ աշխարհի 32 երկրում:
Ըստ ներկայացված քարտեզի՝ 2023 թվականից ծառայությունը հասանելի կդառնա ամբողջ աշխարհում, բացառությամբ ՌԴ-ի, Բելառուսի, Իրանի, Սիրայի, Աֆղանստանի, Չինաստանի, Հյուսիսային Կորեայի, Կուբայի և Վենեսուելայի:
Կարդացե՛ք նաև՝ Մասկը կանգնեցրել է Twitter-ի գնման գործընթացը
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։