Էլեկտրոնիկայի շուկայի բումը շարունակվում է։ 1000 խոշոր հարկատուների ցանկում կենցաղային էլեկտրական սարքերի, բջջային հեռախոսների, համակարգիչների մեծածախ առևտրով զբաղվող ընկերությունների վճարած հարկերի ծավալը 2024-ի առաջին կիսամյակում հասել է 63,4 մլրդ ՀՀ դրամի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը գերազանցում է 34%-ով:
Ոլորտից ամենաշատ հարկերը վճարել է «ՄՈԲԱՅԼ ՍԵՆԹՐ ԱՐԹ» ընկերությունը (32,3 մլրդ ՀՀ դրամ)՝ զբաղեցնելով 2-րդ տեղը 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում, զիջելով միայն ԶՄՊԿ-ին։ Ընկերությունն ավելի քան կրկնապատկել է վճարած հարկերի չափը՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։
Հաշորդում է «ՓՐԻԹԻ ՈՒԵՅ» ընկերությունը (Հայաստանում ներկայանում է «Վեստա» ապրանքանիշով), որը վճարել է 17,7 մլրդ ՀՀ դրամի հարկեր՝ 12%-ով ավելի շատ քան նախորդ տարվա առաջին կիսամյակում։ Ընկերությունը ցանկում 5-րդն է։
Շուկայի 2 դրոշակակիրների վճարած հարկերը ընդհանուր ոլորտի կողմից վճարված հարկերի 79%-ն են կազմել։
Կարդացեք նաև՝
- Էլեկտրոնիկի արկածները. Ինչի՞ հաշվին են ավելացել էլեկտրոնիկայի վաճառքով զբաղվող ընկերությունների հարկերը
- 2024թ. առաջին կիսամյակի խոշոր հարկ վճարողները․ Նոր թարմացումներ առաջատար տասնյակում
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: