Էլեկտրամոբիլների համար ԱԱՀ արտոնությունը կերկարաձգվի

Վերջին լուրերը
Էլեկտրամոբիլների համար ԱԱՀ արտոնությունը կերկարաձգվի
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներկրումը խթանելու համար ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) արտոնությունը երկարաձգվել է ևս մեկ տարով, այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության սեպտեմբերի 14-ի նիստում։

Գործող օրենքով նշված տրանսպորտային միջոցներն ազատված են ավելացված արժեքի հարկ վճարումից մինչև 2024 թվականի հունվարի 1-ը։

- Advertisement -
Էլեկտրամոբիլների համար ԱԱՀ արտոնությունը կերկարաձգվի

«Նախագծով նախատեսվում է ԱԱՀ-ից ազատման արտոնությունը երկարաձգել մինչև 2025-ի հունվարի 1-ը»,-հայտնել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Նա նշել է, որ վերջին 2 տարում էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծման ծավալներն աճում են.

«2022-ին ներմուծման ծավալը 2021 թվականի համեմատ աճել է 1,8 անգամ, 2020-ի համեմատ՝ շուրջ 12 անգամ, էլեկտրական շարժիչով մոտոցիկլետների և մոպեդների ներմուծման ծավալը 2022-ին 2021-ի համեմատ աճել է 3,8 անգամ»։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները