ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսումով՝ 2023թ. Հայաստանի տնտեսական աճը կկազմի 8.3%: Այս մասին հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
Ընդ որում, այս կանխատեսումը որոշակիորեն ավելի բարձր է, քան նախորդ կանխատեսումները: Չնայած համաշխարհային տնտեսական ակտիվության անկմանը, Հայաստանում այն 4-րդ եռամսյակում շարունակել է մնալ բարձր, որին նպաստել են շինարարության եւ ծառայությունների ճյուղերի բարձր աճերը: Հաջորդ՝ 2024 թվականի համար ԿԲ-ն կանխատեսում է 6.1% տնտեսական աճ:
Ինչ վերաբերում է գնաճին, ապա 2023 թ. նոյեմբերին 12-ամսյա գնաճը նվազել է՝ ամսվա վերջին կազմելով -0.5%: Մարտին Գալստյանը նշել է, որ 2023-ին ակնկալվում է զրոյական գնաճ:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: