Ծախսերի էական կրճատում, առավել արդյունավետ շահագործում և արտանետումների նվազեցում․ Իրենց ակնհայտ առավելությունների շնորհիվ էլեկտրոմոբիլները մեծ պահանջարկ են վայելում աշխարհում։ Leasing Expo 2025 ցուցահանդեսին Eco Motors ընկերությունը ներկայացնում է Էլեկտրական մարդատար ու բեռնատար ավտոմոբիլների լայն տեսականի՝ տարբեր արտադրողների կողմից։
Եթե մարդատար էլեկտրական մեքենաները հարմարավետության և ժամանակին համընթաց քայլելու ցանկության շնորհիվ են պահանջված, ապա էլեկտրական բեռնատարներն այսօր բիզնեսի համար կարող են արդյունավետության բարձրացման լուրջ աղբյուր դառնալ։
Էլեկտրական մարդատար կամ բեռնատար ավտոմեքենաներ ձեռք բերել հնարավոր է հենց Լիզինգ էքսպոյում, որը հնարավորություն է տալիս տեղում հանդիպել նաև լիզինգային ծառայություն մատուցող ընկերությունների և կատարել ամբողջական գործարքը, ինչպես նաև օգտվել Eco Motors-ի կողմից տրամադրվող զեղչերից։
Մանրամասները՝ ռեպորտաժում՝
Կարդացե՛ք նաև՝