Գաղափարի ներկայացում մինչև 1 միլիոն մարդու. Դրամաշնորհ Prelaunch-ից

Վերջին լուրերը
Գաղափարի ներկայացում մինչև 1 միլիոն մարդու. Դրամաշնորհ Prelaunch-ից
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ի՞նչ կլիներ, եթե մինչև պրոդուկտի թողարկումը մենք հնարավորություն ունենայինք ներկայացնել պրոդուկտը թիրախային լսարանին, հասկանալ մեր ունեցած թերություններն ու խնդիրները, բարելավել առավելություններն ու հետո միայն հասկանալ. արժե՞ ընդհանրապես թողարկել այդ պրոդուկտը:

Այս հարցում մեզ օգնում է հայկական Prelaunch ստարտափը: Թիմը որոշել է օգնել ևս 10 պրոդուկտի՝ սահմանելով $35,000 արժողությամբ դրամաշնորհ:

Դրամաշնորհը ներառում է՝

  • Մինչև 1 միլիոն վաղ օգտատերերի հասանելիության հնարավորություն (արժեքը՝ $10,000),
  • 5-10 հազար դոլար գովազդային դրամաշնորհ,
  • Մինչև 5 կոնցեպտ կամ արժեքի վալիդացման թեստավորում,
  • Հետադարձ կապի և օգտատերերի վարքագծի ուսումնասիրության հնարավորություն,
  • 24/7 աջակցություն,
  • Prelaunch.com-ի $4950 արժողությամբ սակագնային պլանից օգտվելու անվճար հնարավորություն,
  • Մարքեթինգային արշավի ամբողջական կառավարում՝ $5,000 արժողությամբ (ներառյալ՝ տեքստերի, գովազդների, e-mail մարքեթինգի և community management-ի ստեղծումն ու իրագործումը),
  • Մինչև 5,000 նոր լիդի հնարավորություն:

Ամբողջի արժեքը՝ $35,000:

- Advertisement -
Գաղափարի ներկայացում մինչև 1 միլիոն մարդու. Դրամաշնորհ Prelaunch-ից

Դիմումի վերջնաժամկետը՝ դեկտեմբերի 5: Մանրամասներին և գրանցման կարգին ծանոթացե՛ք հետևյալ հղումով:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները