Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել 

Վերջին լուրերը
Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել 
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2023 թվականի հոկտեմբերի կտրուկ աճից հետո, 2024-ի մարտի 20-ին դոլարի փոխարժեքը ՀՀ-ում առաջին անգամ նվազել է 1 դոլարի դիմաց 400 ՀՀ դրամից։

Համաձայն ՀՀ կենտրոնական բանկի ամենօրյա հրապարակումների` 2024թ–ի մարտի 19-ին 1 դոլարի արժեքը կազմել է 401.27 դրամ։ Մարտի 20-ին այն նվազել է միանգամից 1.5 դրամով` կազմելով 399.77 դրամ։ Հետագա օրերին նվազման միտումը շարունակվել է միջինը օրական 1 դրամով, և ապրիլի 1-ին կազմել 391,97 ՀՀ դրամ։ Ինչ վերաբերում է շուկայական գներին՝ Rate.am-ի տվյալների համաձայն ապրիլի 1-ի դրությամբ բանկերում միջին փոխարժեքը հասել է՝ առքի համար՝ 388,02 դրամի, վաճառքի համար՝ 394,55 դրամի։

- Advertisement -
Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել 

2023 թվականի վերջից դոլարի փոխարժեքը համեմատաբար կայունացել էր 400-405 դրամի տիրույթում, և այն աստիճանաբար սկսել է նվազել 2024 թվականի մարտից, նվազման տեմպերն արագացել են մարտի 20-ից սկսած` հասնելով օրական միջինը 1 դրամի։

Նույն կերպ, նվազում են նաև եվրոյի և բրիտանական ֆունտ սթեռլինգի փոխարժեքները: ԿԲ-ի օրվա ամփոփ տվյալներով՝ 2024թ. ապրիլի 1-ին եվրոյի փոխարժեքը կազմել է 422,58 ՀՀ դրամ, ֆունտ սթեռլինգինը՝ 494,31 ՀՀ դրամ:

Կարդացեք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները