Միջին ամսական աշխատավարձն աճել է 9,3%-ով

Վերջին լուրերը
Միջին ամսական աշխատավարձն աճել է 9,3%-ով
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանում 2024 թվականի փետրվարին միջին ամսական աշխատավարձը՝ անվանական արտահայտմամբ  273 425 ՀՀ դրամ է կազմել, տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։ Նախորդ տարվա միևնույն ժամանակաշրջանի համեմատ գրանցվել է 9,3%-ի չափով աճ։ Հունվար-փետրվար ամիսների միջին աշխատավարձը կազմել է 270 222 ՀՀ դրամ, որը 2023-ի նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 8,2%-ով։

Պետական հատվածում 2024-ի փետրվարին այն կազմել է 204 732 ՀՀ դրամ՝ 11,2%-ով ավելի շատ, քան նախորդ տարում էր, մասնավոր հատվածում՝ 301 727 ՀՀ դրամ՝ 8,5%-ով ավելի շատ, քան նախորդ տարում։

- Advertisement -

Հունվար-փետրվար ամիսներին պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է 206 398 ՀՀ դրամ՝ 10,5%-ով ավելի շատ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, մասնավոր հատվածում թիվը կազմել է 296 606 ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համեմատելի ցուցանիշից 7,2%-ով ավելի շատ։

Միջին ամսական աշխատավարձն աճել է 9,3%-ով

Նշենք, որ նախորդ տարվա ընթացքում միջին ամսական անվանական աշխատավարձի կտրուկ աճ գրանցվել է 2023-ի մարտին՝ հասնելով 284 547 ՀՀ դրամի (աճը 25,3%), որին հաջորդել է ապրիլ ամսվա անկումը՝ 11,1%-ով, ցուցանիշը չնչին տատանումներ է ունեցել մինչև 2023-ի նոյեմբեր՝ դեկտեմբերին գրանցելով կտրուկ՝ 21,6% աճ։ 2024-ի հունվարին միջին ամսական անվանական աշխատավարձը նվազել է 2023-ի դեկտեմբերի համեմատ 19,9%-ով՝ կազմելով 273 425 ՀՀ դրամ, սակայն 2023-ի հունվարի համեմատ այն մի փոքր աճել է։

Կարդացեք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները