ԴիջիԹեք Էքսպո 2024-ի գրանցումը բաց է ստարտափների համար

Վերջին լուրերը
ԴիջիԹեք Էքսպո 2024-ի գրանցումը բաց է ստարտափների համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Տարածաշրջանի ամենածավալուն տեխնոլոգիական ցուցահանդեսի՝ ԴիջիԹեք Էքսպո 2024-ի գրանցումը ստարտափների համար բաց է։

Միջոցառումը Հայաստանում կանցկացվի արդեն 19-րդ տարին անընդմեջ։ Անցկացման օրերն են հոկտեմբերի 4-6-ը: 

Տեխնոլոգիական ցուցահանդեսում կներկայացվի տարբեր ոլորտների 150-ից ավելի ընկերություն Հայաստանից և միջազգային շուկայից։ Այս տարի նաև առանձնացված կլինի հատուկ տարածք, որտեղ կցուցադրվեն ավելի քան 80 ստարտափներ, այդ թվում՝ գաղափարի փուլում գտնվողները: Սա հնարավորություն է գտնելու գործընկերներ և ներդրումներ՝ կյանքի կոչելու համար նորարար գաղափարները: 

Մասնակիցները հնարավորություն կունենան մեկ հարթակում տեսնել և ծանոթանալ տեխնոլոգիական ընկերություններին ու նրանց զարգացումներին, ծանոթանալ ՏՏ աշխարհի ամենաթարմ զարգացումներին և խնդիր լուծող տեխնոլոգիաներին։ Այս տարի ցուցահանդեսը բաց է բոլոր ոլորտների նորարար ընկերությունների համար։

Այցելուների համար ցուցահանդեսը, ինչպես միշտ, կլինի անվճար՝ պարտադիր գրանցումով, որը կիրականացվի ցուցահանդեսի պաշտոնական կայքում։ 

DigiTec ցուցահանդեսն ամենամյա միջոցառում է, որն իրականացվում է Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԱՏՁՄ) կողմից 2005 թվականից ի վեր՝ իր հովանու ներքո համախմբելով և արտացոլելով Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, նորարարությունն ու հեռանկարները։ 

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները