DataArt-ը Հայաստանում կանցկացնի Proggy-Buggy ծրագրավորման միջազգային մրցույթը

Վերջին լուրերը
DataArt-ը Հայաստանում կանցկացնի Proggy-Buggy ծրագրավորման միջազգային մրցույթը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ DataArt
Երբ՝ նոյեմբերի 12
Գրանցման հղում՝ https://bit.ly/3SCbI2i

Միջոցառման մասին․

DataArt-ը Հայստանում 3-րդ տարին անընդմեջ կանցկացնի ծրագրավորման միջազգային Proggy-Buggy մրցույթը։

Մրցույթի ընթացքում մասնակիցները պետք է 42 րոպեում 13 խնդիր լուծեն։ Ինչո՞ւ 42, որովհետև Դուգլաս Ադամսի  «Գալակտիկայում ավտոստոպով զբոսաշրջիկի ուղեցույցը» գրքում այս թիվը կյանքի հետ կապված բոլոր հարցերի ունիվերսալ պատասխանն է։

Բոլոր խնդիրների լուծումը consol application է, որի սկզբնական տեքստը պետք է ուղարկվի ստուգման սերվեր՝ բացվող ցանկից ընտրելով ծրագրավորման լեզուն։ Հասանելի լեզուներն են՝ C, C++, Free Pascal, Java, Mono C#, Python, Ruby, PHP և JavaScript։

Մրցույթին կարող են մասնակցել աշակերտներ, ուսանողներ, ծրագրավորողներ, փորձարկողներ և բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն ծրագրավորման հմտություններ և գլուխ են հանում Consol application և standard input/output streams տերմիններից:

Մրցույթը կանցկացվի անգլերենով։ Այլ մանրամասների կարող եք ծանոթանալ այստեղ։

Proggy-Buggy ծրագրավորման մրցույթը DataArt ընկերությունը տարբեր երկրների իր գրասենյակներում անցկացնում է 2013-ից: DataArt Հայաստանում այն կանցկացվի արդեն երրորդ անգամ:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները