Data Science անվճար դասընթացն ընդունում է հայտեր

Վերջին լուրերը
Data Science անվճար դասընթացն ընդունում է հայտեր
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ Enterprise Incubator Foundation
Վերջնաժամկետ՝ մարտի 22
Մեկնարկ՝ մարտի 29
Տևողություն՝ 3-4 ամիս

Միջոցառման մասին․

- Advertisement -
Data Science անվճար դասընթացն ընդունում է հայտեր

«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (Enterprise Incubator Foundation (EIF))` Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի (Microsoft Innovation Center Armenia) հետ համագործակցությամբ հայտարարում է «Տվյալագիտություն» (Data Science) անվճար դասընթաց երևանամերձ մարզերի 15-ից 29 տարեկան երիտասարդների համար։

Ներկայումս Տվյալագիտությունը արագ տեմպերով զարգացող մասնագիտություն է, որն ընդգրկված է մեծ պահանջարկ վայելող և բարձր վարձատրվող մասնագիտությունների համաշխարհային տասնյակում։

Մասնակիցները կսովորեն մշակել և վերլուծել մեծածավալ տվյալներ, ինչպես նաև կիրառել մեքենայական ուսուցման ալգորիթմներ տվյալների վերլուծության համար։

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ են հետևյալ նախնական գիտելիքները՝

  • Python ծրագրավորման լեզվի հիմունքներ,
  • գծային հանրահաշվի և մաթեմատիկական անալիզի հիմունքներ,
  • անգլերենի B1 մակարդակի իմացություն

Մարտի 22-ին՝ ժամը 19:30-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում կկայանա տեղեկատվական հանդիպում՝ դասընթացով հետաքրքրված անձանց համար:Մասնակիցների ընտրությունն իրականացվելու է թեստի և հարցազրուցի միջոցով։

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մարտի 22-ը գրանցվել այս հղումով։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները