«Դառնալո՞ւ եմ բիզնեսմեն»․ արդեն վաճառքում

Վերջին լուրերը
«Դառնալո՞ւ եմ բիզնեսմեն»․ արդեն վաճառքում
Աննա Արզումանյան
«Ինչպե՞ս բիզնես անել» հարցից տառապող լրագրողը հայտնվեց իր երազանքների մոլորակում։ Ես Աննան եմ, լրագրող՝ ով ձեզ կներկայացնի հայ ստարտափերների գործունեությունը, հաջողված պատմությունները և ամենակարևորը՝ ինչպես հեշտ բիզնես անել։ Բացի բիզնեսից ինձնից կտեղեկանաք ամբողջ աշխարհում տեղեկատավական ոլորտի նորություններին։

Փետրվարի 15-ին տեղի ունեցավ «Մարդկային ռեսուրսների կառավարում» գրքի հեղինակ Ջուլիետա Վարդանյանի «Դառնալո՞ւ եմ բիզնեսմեն» գրքի շնորհանդեսը։

Գրքում շոշափվում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են էթիկան, մասնագիտական էթիկան և լավագույն աշխատանք գտնելու համար անհրաժեշտ հմտությունները։

- Advertisement -
«Դառնալո՞ւ եմ բիզնեսմեն»․ արդեն վաճառքում

How2B-ի հետ զրույցում հեղինակը խոսեց գիրքը ստեղծելու նախապատմության, արծարծված խնդիրների ու նպատակի մասին։

«Դառնալո՞ւ եմ բիզնեսմեն»․ արդեն վաճառքում

«Գիրքը իրականում նախատեսվում էր, բայց ոչ այնպիսին , ինչպիսին ստացվեց արդյունքում: Մարդկային ռեսուրսների կառավարում ոլորտում աշխատում եմ արդեն 10 տարի, վարում եմ թրեյնինգներ, շփումս մարդկանց հետ անդադար է: Շփման արդյունքում հնարավոր չէ չնկատել մեր՝ բոլորիս, փոփոխությունը, ես սկսեցի ուսումնասիրել մեզ՝ վաղ մանկությունից մինչև հասուն տարիք: Ըստ էության գիրքս հենց այդ վերլուծության արդյունքն է՝ ինչ կոդավորումներով ենք մեծանում և ուր են մեզ հասցնում այդ կոդավորումները»-ասում է Ջուլիետա Վարդանյանը:

Գրքում ներկայացված են իրական դեպքեր, որոնք
ցույց են տալիս մարդկանց ընկալումների, վաղ մանկության տարիներին ստացված կոդավորումների արտացոլանքը հետագա կյանքի, մասնագիտական կողմնորոշման վրա։

«Սոցիալական հարթակներում անվերջ պայքար է՝ գործ կա, գործ չկա։ Գրքում անդրադառնում եմ այն հարցին, թե ինչու աշխատանք փնտրողն ու աշխատանք առաջարկողը չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել, ներկայացված են իրական օրինակներ՝ իմ կյանքից, թե ինչպես են սխալ ընկալումները խոչընդոտում մարդուն աճել, զարգանալ, մասնագիտանալ, արձանագրել կարիերայի աճ, անդրադարձ է կատարվում մասնագիտական և աշխատանքային էթիկային։ Այս ամենի հետ մեկտեղ գիրքը չենք կարող համարել խիստ մասնագիտական, սա պարզապես զրույց է ընթերցողի հետ, ում փորձում եմ իրական պատմություններով ստիպել կողքից հայացք նետել մեր ամենօրյա պահվածքի, արտահայտման ոճի, վարվելակերպի վրա»,-նշեց հեղինակը։

«Դառնալո՞ւ եմ բիզնեսմեն»․ արդեն վաճառքում

Հեղինակի կարծիքով գիրքը բոլորի համար է, առաջին հերթին ծնողի, ապա գործատուի, աշխատողի, սպասարկման ոլորտի ներկայացուցիչների, աշխատանք փնտրողների համար, ում նվիրվել է մի ամբողջ գլուխ: Ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր երազում են կամ պատրաստվում են բիզնեսմեն դառնալ:

«Իսկ թե ինչո՞ւ «Դառնալո՞ւ եմ բիզնեսմեն», վստահ եմ ինքներդ էլ կռահեցիք՝ 10 մարդուց 8-ը երազում է բիզնեսմեն դառնալ, 10 մարդուց 6-ը իր կյանքում գոնե մեկ անգամ փորձել է բիզնես ստեղծել և այսպես շարունակ: Այս թվերն էլ հենց այնպես չեն՝ վերլուծության արդյունք է»,-եզրափակում է խոսքը Ջուլիետա Վարդանյանը։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները