Դադարեցվել է «Սեպուհ–1» հայկական ավտոմեքենաների գործարանի աշխատանքը

Վերջին լուրերը
Դադարեցվել է «Սեպուհ–1» հայկական ավտոմեքենաների գործարանի աշխատանքը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանում ժամանակավորապես դադարեցվել է կորեական մեքենաներ հավաքող «Սեպուհ-1» ընկերության գործարանի աշխատանքը, հայտնել է ընկերության սեփականատեր Ջանեզ Ավետյանը։

Պատճառը տեղական շուկայում սպառման խնդիրն է, իսկ արտահանման դեպքում՝ ԵԱՏՄ կանոնակարգը, որը պահանջում է, որ համակարգը փորձարկվի հենց արտադրողի կողմից` crash test–ի միջոցով, և միայն դրական արդյունքի դեպքում սերտիֆիկացվեն որպես ԵԱՏՄ արտահանվելու իրավունք ստացած ավտոմեքենաներ։

Իսկ այդ պահանջին համապատասխանելու համար ՀՀ–ում հավաքված 10 մեքենաներից 3-ը պետք է «զոհաբերվեն» crash test–ի համար։

Մինչ այս գործարանը հասցրել է վաճառքի պատրաստ 10 ավտոմեքենա հավաքել, որոնց շուկայական արժեքը շուրջ 35 000 դոլար է` կախված մոդելից։ Դրանցից մեկը շահագործվում է հենց գործարանի սեփականատերերի կողմից, այն կարելի է տեսնել Երևանի փողոցներում, մյուս 9-ը սպասում են իրենց տերերին։

Պարզվում է, որ մեքենաների անունը ոչ թե «Սեպուհ 1» է, այլ Tivoli և Rexton։ Իսկ «Սեպուհ-1» ՍՊԸ-ը հարավկորեական SsangYong ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, որն էլ հենց մեքենաներն արտադրողն է։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները