Creditmarket.am. Գործարկվել է վարկերի համեմատման հարթակ

Վերջին լուրերը
Creditmarket.am. Գործարկվել է վարկերի համեմատման հարթակ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Գործարկվել է Creditmarket.am վարկերի համեմատման նոր և հարմարավետ հարթակ, որն օգտատերերին օգնում է վայրկյանների ընթացքում կայացնել ֆինանսական ճիշտ որոշումներ։

Հարթակում ցանկացած օգտատիրոջ համար շատ պարզ ներկայացված են ֆինանսական շուկայում առկա վարկային պրոդուկտները, և անգամ տնտեսական խորը գիտելիքներ չունեցող քաղաքացիները կարող են հեշտությամբ կողմնորոշվել, թե ուր արժե դիմել ցանկացած տեսակի վարկ ստանալու համար:

- Advertisement -
Creditmarket.am. Գործարկվել է վարկերի համեմատման հարթակ

Օգտատերը հարթակում պարզապես պետք է ընտրի իրեն անհրաժեշտ վարկատեսակը, գումարի չափը, մարման ժամկետն ու ևս մի քանի պարամետր, և Creditmarket.am-ի հաշվիչը, վայրկյանների ընթացքում շուկայում եղած առաջարկները համեմատելով, կառաջարկի ամենաշահավետ պայմաններով տարբերակները: Արդյունքում օգտատերը կարող է արագ կողմնորոշվել՝ ուր դիմել, մինչև բանկ այցելելը։

Հարթակում նաև վարկերի համեմատության հնարավորություն կա. ընտրելով մինչև 4 վարկատեսակ՝ հնարավոր է համեմատել դրանք տարբեր չափորոշիչներով՝ հասկանալու համար, թէ որ առաջարկն է ամենաշահավետը և ինչ առավելություններ ունի տվյալ վարկատեսակը։

Որոշումը կայացնելուց ու բանկն ընտրելուց հետո հայտը կարելի է միանգամից ուղարկել առցանց տարբերակով անմիջապես Creditmarket.am-ից, ինչից հետո տվյալ բանկի աշխատակիցները կկապվեն դիմողի հետ՝ հետագա ընթացքը մանրամասնելու համար:

Մեկնարկի պահին հարթակում ներկայացված են ֆիզիկական անձանց տրամադրվող՝ ՀՀ-ում գործող բոլոր բանկերի վարկային առաջարկները՝ լինի դա սպառողական, գյուղատնտեսական, ուսման թե հիփոթեք:

Creditmarket.am. Գործարկվել է վարկերի համեմատման հարթակ

Այս պահին հարթակը գործում է բետա-տարբերակով, և առաջիկայում այն կհամալրվի ինչպես ՈւՎԿ-ների (Ունիվերսալ վարկային կազմակերպություններ) առաջարկներով, այնպես էլ այլ վարկատեսակներով:

Հետևել Creditmarket.am-ի բոլոր թարմացումներին կարելի է հարթակի պաշտոնական ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները