Ամերիկյան Covenant Venture Capital-ը միացել է Orion Summit 2023-ին

Վերջին լուրերը
Ամերիկյան Covenant Venture Capital-ը միացել է Orion Summit 2023-ին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ամերիկայն Covenant Venture Capital-ը միացել է Orion Summit 2023-ին՝ այս տարվա հունիսին Նյու Յորքում կայանալիք միջոցառմանը, հանդես գալով որպես գագաթնաժողովի Platinum գործընկեր: 

Orion Summit 2023 գագաթնաժողովի մասնակիցները հանդիպում-քննարկում կունենան Covenant VC  ընկերությունում՝ «Այլընտրանքային ներդրումները՝ որպես պորտֆելի դիվերսիֆիկացման մեթոդ» թեմայով: Քննարկումը կհամակարգի Covenant VC ընկերության համահիմնադիր, ներդրումային ռազմավարության ղեկավար Կարլ Դուգլասը

- Advertisement -
Ամերիկյան Covenant Venture Capital-ը միացել է Orion Summit 2023-ին

Կարլ Դուգլասը նաև գագաթնաժողովի գլխավոր բանախոսներից է, ով կմասնակցի նաև մի շարք քննարկումների ու հանդիպումների: Նրա գլխավոր ելույթը «Նորարության և ֆինանսների միտումները և դրանց ազդեցությունը մեր ապագայի վրա» թեմայով է: Դուգլասը տեխնոլոգիաների և ֆինանսների ոլորտում ավելի քան 35 տարվա փորձ ունի, ներառյալ JP Morgan Securities, Merrill Lynch և Terra Nova Capital ընկերություններում: 

Տարբեր պանելային քննարկումների կմասնակցեն նաև Covenant VC-ի վենչուրային գործընկերներ Երվանդ Սարկիսյանը, Սայրուս Մոազամին, Արմեն Խերլոփյանը և Էմմա Առաքելյանը։

Covenant Venture Capital-ը ներդրողներին բացառիկ հնարավորություն է ընձեռում տարբեր ստարտափներում ներդրումներ կատարել այնպիսի ներդրողների հետ, որոնք արդեն միլիարդատերեր են, ներկայացնում են ընտանեկան գրասենյակներ, խոշոր հաստատություններ և կապիտալի ձևավորման ամենաբարձր մակարդակներում են: Сovenant VC-ն Covenant ֆինանսական խմբի անդամ է՝ ի թիվս մասնավոր կապիտալի, անշարժ գույքի, ակտիվների կառավարման և ընտանեկան գրասենյակների կառավարման: 

Orion Summit 2023-ը տեղի կունենա հունիսի 19-22-ին՝ «Ներդրումները դիրքավորում են Հայաստանը» խորագրով: 

Կարդացե՛ք նաև.

Fastex-ը միացել է Նյու Յորքում կայանալիք Orion Summit 2023 գագաթնաժողովին

ԱՌՖԻ ներդրումային քրաուդֆանդինգի հայկական հարթակը կներկայացվի Orion Summit 2023-ում

Orion Summit 2023-ին միացել են հեղինակավոր բանախոսներ

Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները