Հայ հիմնադիր ունեցող Collectly-ն 29 մլն դոլար է ներգրավել

Վերջին լուրերը
Հայ հիմնադիր ունեցող Collectly-ն 29 մլն դոլար է ներգրավել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Լևոն Բրուտյանի հիմնադրած ամերիկյան Collectly ֆինտեխ ստարտափը, որն օպտիմալացնում է բժշկական հաստատությունների և հիվանդների միջև փոխհաշվարկների գործընթացը, 29 մլն դոլարով փակել է Series A ներդրումային փուլը։

Ներդրումը գլխավորել է Sapphire Ventures վենչուրային ընկերությունը՝ Y Combinator-ի, Wayfinder Ventures-ի, Burst Capital-ի CABRA VC-ի և Davidovs VC-ի մասնակցությամբ։ Այս ներդրումից հետո ընկերության ընդհանուր կապիտալը հասնում է 34,1 միլիոն դոլարի։

Collectly-ն նորարարական գործիք է նրանց համար, ովքեր ցանկանում են պարզեցնել բժշկական ծառայությունների դիմաց հաշիվների ներկայացման գործընթացը, բարձրացնել վճարումների հավաքագրման մակարդակը և բարելավել հիվանդների սպասարկման որակը:

Պասադենայում գործող ստարտափը հիմնադրվել է 2017 թվականին՝ Լևոն Բրուտյանի (գործադիր տնօրեն) և Մաքսիմ Միզոտինի (տեխնիկական տնօրեն) կողմից: TechCrunch-ը գրում է, որ Collectly-ն օրական ավելի քան 300 000 վճարում է մշակում, իսկ ընկերության շահույթն ամեն տարի տեռապատկվում է։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները