Շաբաթվա միջոցառումը՝ Career City Fest 2K24. Ինչո՞ւ անպայման այցելել լավագույն գործատուների փառատոն

Տարածաշրջանում առաջին և միակ կարիերայի քաղաքը երկու օր շարունակ հնարավորություն կտա հազարավոր մարդկանց և հարյուրավոր ընկերությունների ծանոթանալ միմյանց հետ, փոխանակվել գաղափարներով, ստեղծել նոր ու արժեքավոր համագործակցություններ և միասին հաճելի ժամանակ անցկացնել: 

Skill Event Marketing Company-ի կողմից կազմակերպված Career City Fest ամենամյա միջոցառումը տեղի կունենա ապրիլի 27-ին և 28-ին՝ Մերիդիան էքսպո կենտրոնում։ Միջոցառման նպատակն է մեկ հարթակում համախմբել տարբեր ոլորտների ընկերությունների՝ անկախ նրանց գործունեության ոլորտից և մասշտաբից, և տարբեր ոլորտների մասնագետների՝ սկսնակներից մինչև ոլորտի փորձագետներ։ 

- Advertisement -
Շաբաթվա միջոցառումը՝ Career City Fest 2K24. Ինչո՞ւ անպայման այցելել լավագույն գործատուների փառատոն

«Սա մի վայր է, որտեղ ոչ միայն կարելի է  գտնել աշխատանք, այլև հնարավոր է լսել ոլորտի փորձագետների ելույթներ, մասնակցել տարբեր մաստեր կլասների, ծանոթանալ աշխատաշուկայի միտումներին, ընկերությունների թիմերին և  ծառայություններին», — նշում է Career City Fest-ի տնօրեն Աննա Մանֆրեդին։

Շաբաթվա միջոցառումը՝ Career City Fest 2K24. Ինչո՞ւ անպայման այցելել լավագույն գործատուների փառատոն
Career City Fest 2023

Ի՞նչ աշխատանք կարելի է գտնել CCF 2024-ին

Փառատոնին ներկայացվող ոլորտները շատ բազմազան են․ սկսած ֆինանսաբանկային, ՏՏ ոլորտներից, մինչև արտադրական կամ բժշկական ոլորտներ, իսկ աշխատատեղերը՝ սկսած հաճախորդների սպասարկման մասնագետներից, մինչև ղեկավար օղակի մասնագետներ։

Աննա Մանֆրեդիի խոսքով՝ այս միջոցառման առանձնահատկությունն այն է, որ այն հնարավորթյուն է տալիս ընկերություններին ներկայացնել իրենց ներքին մշակույթը․ «Կան շատ միջոցառումներ, որտեղ ընկերությունները ներկայացնում են իրենց պրոդուկտն ու ծառայությունները, սակայն չկար մի միջոցառում, որտեղ նրանք կարող էին խոսել իրենց ներքին մշակույթից, ցույց տալ իրենց թիմը, արժեքները, առաքելությունն ու տեսլականը։ Դրա համար մենք ստեղծեցինք այս հարթակը, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան ներսից ճանաչել ոլորտի ընկերություններին»։

Փառատոնի ծրագիրն ու  հարթակները 

Փառատոնի ընթացքում բացի կարիերայի քաղաքից, որտեղ ընկերությունները կներկայացնեն իրենց աշխատատեղերը, գործելու են նաև մասնագիտական քննարկումների, մաստեր կլասների և ընկերությունների ներկայացման 3 խոշոր հարթակներ՝  Future Career Conf-ը, Լավագույն գործատուների EVP SHOW-ն և  Զարգացման գոտին։ Փառատոնի խոսնակների ցանկը 80-ից ավելին է, ոլորտները՝ 12-ից ավելին։ «Թեմատիկ շրջանակը շատ լայն է և փորձել ենք ներգրավել ոլորտի առաջատարներին», — նշեց Աննա Մանֆրեդին։

Future Career Conf

Կարիերայի այս մեծ կոնֆերանսն ընդգրկում է 9 թեմատիկ ուղղություն, որի ժամանակ քննարկվելու է յուրաքանչյուր ոլորտում կարիերայի առանձնահատկությունները․  ինչպե՞ս սկսել, ի՞նչ հեռանկարներ կան, եթե արդեն այդ ոլորտում ես, ինչպե՞ս զարգանալ, ի՞նչ մարտահրավերներ են սպասվում ապագայում։ 

Զարգացման գոտի

Աստեղ կրկին ներառված են տարբեր թեմատիկ սեմինարներ՝ սկսած ՏՏ ոլորտից, մինչև դիզայն, մարկետինգ, արվեստ։ Կլինեն ավելի անմիջական ինտերակտիվ սեմինարներ և մասնակիցները հնարավորություն կունենան տեղում փորձագետներին ուղղել իրենց հուզող հարցերն ու ստանալ դրանց պատասխանները։

EVP SHOW

Լավագույն գործատուների EVP SHOW-ն  այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ին։ Մասնակիցների շարքում են լինելու Հայաստանի առաջատար ընկերություններ, որոնցից յուրաքանչյուրը 7 րոպեի ընթացքում ներկայացնելու է իրեն և պատասխանելու է այն հարցին, թե ինչու է պետք հենց իրեն ընտրել՝ որպես երազանքների գործատու։ 

«Սա միակ միջոցառումն է, որի ժամանակ փառատոնի հարթակում ոչ մի այլ միջոցառում չի լինելու, որպեսզի բոլորին հնարավորություն տանք բաց չթողնել այդ յուրօրինակ շոուն», — նշեց փառատոնի տնօրենը։

Շաբաթվա միջոցառումը՝ Career City Fest 2K24. Ինչո՞ւ անպայման այցելել լավագույն գործատուների փառատոն

Փառատոնի մյուս հարթակներ են  հարցազրույցների գոտին, որտեղ այցելուները հենց տեղում կկարողանան հարցազրույցի անցնել իրենց երազանքների գործատուի մոտ և հենց տեղում  աշխատանքի հնարավորություն ստանալ,  սրճարանային գոտին, որտեղ հնարավոր է այդ երկու օրերի ընթացքում հանգստանալ, լավ ժամանակ անցկանցնել, ծանոթանալ և շփվել միմյանց հետ, և ժամանցի ու սպորտի գոտին, որտեղ ներկայացված ընկերությունները  սպորտային և արվեստի ոլորտի մաստեր կլասեր և  սեմինարներ կանցկացնեն։ 

Այս տարի փառատոնը նաև հետաքրքիր նորությամբ է հանդես գալիս։ Փառատոնի հիմնական գործընկերը Digitain Armenia-ի հետ համագործակցությամբ ստեղծվել է «Սերունդների ձայնը» խորագրով  ինտերակտիվ ինստալացիա, որի միջոցով պարզ է դառնալու, թե ինչպես են տարբեր սերունդների ներկայացուցիչներ ընտրում գործատուների։

«Փառատոնի մուտքի մոտ յուրաքանչյուր մասնակից կստանա համապատասխան թերթիկ, որը կուղղորդի նրան քվերակության։ Այդ ինստալացիայի յուրաքանչյուր այցելու հնարավորւթյուն կունենա իր տարիքային խմբին համապատասխան գույնի գնդակ ընտրել և քվեարկել գործատուի 6 տարբեր չափանիշների օգտին։ Նրանք կքվեարկեն այն չափանիշի օգտին, որն իրենց համար ամենակարևորն է և տեղում կտեսնեն քվեարկության արդյունքները», — պատմեց Աննան։ 

Փառատոնի գրանցած հաջողություններն ու  ձեռքբերումները 

Career City Fest–ն այս տարիների ընթացքում բավականին մեծ հաջողություններ է գրանցել։ Աննա Մանֆրեդիի խոսքով՝  փառատոնի միջոցով ընկերությունները սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել employer branding-ին։

«Ընկերությունները սկսել են ստեղծել առանձին բրենդ աշխատակիցների համար, մտածել, թե ինչպես են նրանք ներկայանում աշխատաշուկայում, ինչպես նաև ավելի շատ են փորձում անմիջական շփում ունենալ իրենց պոտենցիալ աշխատակիցների հետ,  ինչն էլ նրանց թույլ կտա ավելի համապատասխան և տաղանդավոր կադրեր գտնել», — նշեց նա։

Career City Fest–ի 2023 թվականի միջոցառումը նաև նոմինացվել է միջազգային հեղինակավոր Eventex awards մրցանակաբաշխությանը՝ լավագույն ցուցահանդես և լավագույն միջոցառում անվանակարգերում՝ դառնալով Հայաստանից նոմինացված առաջին միջոցառումը։ Օրեր առաջ էլ ընկերությունը տեղեկացել է, որ միջոցառումը երկու կատեգորիաներով էլ անցել է եզրափակիչ փուլ, իսկ վերջնական արդյունքները պարզ կլինեն մայիսին։

Skill Event Marketing Company-ի մասին

Skill Event Marketing Company-ին միջոցառումների կազմակերպման և առաջխաղացման ոլորտում գործում է արդեն 7 տարուց ավելի՝ կազմակերպելով տարատեսակ բիզնես, կրթական և այլ ձևաչափերի միջոցառումներ, ինչպիսիք են Career City Fest-ը, World’s Top Speakers In Armenia  և YEREVAN TECH FORUM 2K23 միջոցառումները։ Ընկերությունը նաև հանդիսանում է բիզնես գործընկեր՝ ՏՏ ոլորտի, հանրային և պետական մի շարք միջոցառումների և ցուցահանդեսների կազմակերպչական աշխատանքներում։

Ովքե՞ր կարող են մասնակցել փառատոնին և ինչպե՞ս 

Փառատոնի մուտքը ազատ է այցելել ցանկացող ցանկացած մարդու համար, ով մտահոգված է իր կարիերայով, զարգացմամբ, աշխատաշուկայով և ուզում է հետ չմնալ ոլորտի միտումներից և առաջընթացից։

Մասնակցության համար հարկավոր է գրանցվել հարցաթերթիկով և ստանալ մուտքի տոմսը։ Միջոցառմանը գրանցման հղումը՝ այստեղ

Ե՞րբ և որտե՞ղ է տեղի ունենալու միջոցառումը

Ապրիլի 27-ին և 28-ին, ժամը 10:00 -19:00
Մերիդիան էքսպո կենտրոն (Հասցե՝ Ոսկերիչների 1)
Այս հարթակների և փառատոնի մասին ավելին՝ https://careercityfest.am կայքում։

Ինչպե՞ս անցավ CCF-ը անցած տարի

How2B-ն Career City Fest 2K24-ի ինֆորմացիոն գործընկերն է, իսկ սա մեր ամփոփումն է նախորդ տարվա CCF-ից՝

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտում սպասվող ամենահետաքրքիր միջոցառումները գտե՛ք այստեղ։

spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Շաբաթվա միջոցառումը՝ Career City Fest 2K24. Ինչո՞ւ անպայման այցելել լավագույն գործատուների փառատոն

Վերջին նորությունները

Շաբաթվա միջոցառումը՝ Career City Fest 2K24. Ինչո՞ւ անպայման այցելել լավագույն գործատուների փառատոն
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում: