BuildUP-ի ուսանողների ստեղծած պրոդուկտները պատրաստ են ներկայացվելու

Վերջին լուրերը
BuildUP-ի ուսանողների ստեղծած պրոդուկտները պատրաստ են ներկայացվելու
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

How2b.am-ն արդեն պատմել էր, որ BuildUp-ը այլընտրանքային կրթական հարթակ է, որտեղ իրենց ոլորտում որոշակի փորձ ունեցող մարդիկ կարողանում են վերապատրաստվել միջազգային մակարդակի ընկերությունների մասնագետների կողմից:

Դասընթացի առանձնահատկությունն այն էր, որ ծրագրի ընթացքում դասավանդվող 6 առարկաներից մեկական ուսանող ներգրավում է առանձին թիմում և միասին աշխատում են իրական խնդիրների վրա՝ ստանալով լուծումներ: Արդեն ձևավորված պրոդուկտը դասընթացի ավարտից հետո պետք է ներկայացվի ProductHunt հարթակում։

- Advertisement -
BuildUP-ի ուսանողների ստեղծած պրոդուկտները պատրաստ են ներկայացվելու

Կարդացեք նաև՝ Հայկական UpOn-ը Product Hunt հարթակում է

Այժմ, դասընթացի 16 շաբաթվա ընթացքում BuildUp Bootcamp-ի ուսանողները 0-ից ստեղծել են 5 պրոդուկտ` լուծելով իրական խնդիրներ տարբեր ոլորտներում:
BuildUp Bootcamp-ն առաջարկում է միանալ իրենց ուղիղ եթերներին օգոստոսի 2-10-ը, որտեղ նրանք կներկայացնեն պրոդուկտները և կկիսվեն իրենց փորձով: Պրոդուկտներից 2-ը՝ UpOn-ն ու SkyBucket-ն արդեն ներկայացված են հարթակում։

Կարդացեք նաև՝ Հայկական SkyBucket-ը Product Hunt հարթակում է

Մյուս 3 պրոդուկտները Product Hunt հարթակում կհայտնվեն հետևյալ օրերին.
✔︎ Օգոստոսի 8, 20:00 Wordbook
✔︎ Օգոստոսի 9, 20:00 iMed Flow
✔︎ Օգոստոսի 10, 20:00 HarMoney

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները